17:19 Անկեղծ ասած` Արթուր Օսիկյանի` դատախազ դառնալու մասին լուրը ես եմ շրջանառության մեջ դրել: Կարմեն Դավթյան | |
Անկեղծ ասած` Արթուր Օսիկյանի` դատախազ դառնալու մասին լուրը ես եմ շրջանառության մեջ դրել: Լուրն ամբողջովին հապատասխանում է իրականությանն այն կտրվածքով, որ Սերժ Սարգսյանն ունի երեք թեկնածու, որոնցից մեկը հենց Արթուր Օսիկյանն է: Օսիկյանի այսօրվա պատասխանը, առավել ստույգ` չպատասխանը, այն է` լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում իր գլխավոր դատխազ դառնալու լուրին, ասել է` ես այդ հարցին չեմ պատասխանի: Ինչն էլ կարող է նշանակել. -Օսիկյանը հմուտ չէ նման հարցերի շրջացման հարցում, ու չի կարողացել առավել հարմար պատասխան գտնել: -Օսիկյանի հետ արդեն Սերժ Սարգսյանը խոսել է, ու Օսիկյանը չի ուզում սուտ դուրս գալ, եթե պարզվի, որ ինքն է նա, որի քուղերը պետք է կապեն դատախազության համբուրված դռան աշխատակիցները: Հ.Գ. Հիշում եք` ինչ եղավ, երբ ես Տիգրան Սարգսյանին իր օրերում հարցրի. ասում են` դուք եք լինելու ապագա վարչապետը. ասաց` նման բան չկա, ասի` դե նայեք աչքերիս մեջ ու ասեք, որ` դուք չեք: Նայեց, ասեց` չեմ: Հետո, երբ նշանակվեց, գնացի ասի` դե մի հատ էլ աչքերիս մեջ նայեք... էս բոլորը հարցազրույցներով ամրագրված են.ճճճ Ինչ եմ ուզում ասել` Օսիկյանն, ըստ ամենայնի, վարչապետի տառապանքը փորձի է վերածել, ու չի ուզում մեր աչքերի մեջ նայել: Իզուր: Դրանք այնքան էլ սարսափելի չեն, որքան իրենք պատկերացնում են: Նյութի աղբյուրը` https://www.facebook.com/karmendavtian/posts/231450103676906?comment_id=793255¬if_t=like | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |