10:52 Այս պայծառ աչքերով փոքրիկը մեր օգնության կարիքն ունի | |
Փոքրիկ Հայկը 2.5 տարեկան է, ծնվել է խորն անհաս, սուր թթվածնային քաղցով և բազմաթիվ խնդիրներով՝ մանկական ուղեղի պարալիչ (ՄՈՒՊ), 4 վերջույթների կվադրիպլեգիա, գլխուղեղի աջ հատվածի կիստաներ: Երեխան ունի նաև կրիպտորխիզմ, գտնվում է էնդրոկրինոլոգի հսկողության տակ, ստանում է հորմոնալ բուժում, կատարվել է վիրահատություն: Բժիշկները պնդում էին, որ մայրը հրաժարվի երեխայից, քանի որ նա կունենա մտավոր և ֆիզիկական խնդիրներ և լիարժեք չի լինի, սակայն մայրը չհրաժարվեց փոքրիկից: Աստծո կամքով և մոր հավատքով երեխան ունի մեծ առաջընթաց՝ տարիքին համապատասխան զարգացած է և ունի խոսք: Այս 2.5 տարիների ընթացքում Հայկն անցել է բազմաթիվ բժշկական միջամտություններ և վերականգնողական թերապիաներ, որոնք Հայաստանի Հանրապետության պետպատվերի շրջանակներում տրամադրում է ընդամենը տարեկան 2 անգամ, մեկ ամսով: Հայկին անհրաժեշտ է հետազոտություն Գերմանիայում, որը նրա մայրը անկարող է ապահովել անվճարունակության պատճառով: Բացի հետազոտությունից նրան անհրաժեշտ են պարբերաբար վերականգնողական պարապմունքներ՝ հիպոթերապիա, հիդրոթերապիա և ֆիզիոթերապիա: Երեխան ունի կանգնակի, քայլակի, օրթոպեդիկ կոշիկների և այլ անհրաժեշտ պարագաների կարիք: Դուք կարող եք օգնել փոքրիկ Հայկին՝ գումար փոխանցելով հետևյալ հաշվեհամարին Նյութի աղբյուրը` http://blognews.am/arm/news/46762/ays-paytsar-achqerov-poqriky-mer-ognutyan-kariqn-uni.html | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |