13:23 Հայրիկյանի վրա կրակողին սպառնում է մինչև անգամ ցմահ ազատազրկում | |
Ոստիկանությունը հաղորդագրությունը ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի վերաբերյալ.
Հունվարի 31-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում կրակել են Պարույր Հայրիկյանի վրա: Պարզվել է, որ հունվարի 31-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Պ. Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ: Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտանաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: ՆՅՈՒԹԸ ՎԵՐՑՎԱԽ Է ` http://7or.am/am/news/view/46516/ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |