12:25 Թեժ իրավիճակ է. Երևան-Մարտունի մայրուղու վրա փորձում են կանխել մահացած զինվորի տեղափոխումը Երևան | |
Այս պահին Երևան-Մարտունի մայրուղու վրա` Գավառի մոտ, թեժ իրավիճակ է սպանված զինվորի, ոստիկանության և ՊՆ աշխատակիցների միջև: Ճանապարհային ոստիկաններն ու զինվորական մեքենաները փորձում են փակել նրանց ճանապարհը, սակայն, վերջիններս նրանց հետ վիճաբանելով, փորձում են առաջ շարժվել։ Դեպքի վայր են սլանում բազմաթիվ ՊՆ և ՃՈ մեքենաներ, որպեսզի արգելեն զինվորի դին Երևան բերելը: Հիշեցնենք, որ Նոյեմբերյանի զորամասում օրերս սպանված Լյուքս Ստեփանյանի ծնողները նրան բերում են Երևան` Կառավարության շենքի դիմաց ի նշան բողոքի: Նշենք, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողները որդու դին Երևան են բերում` Հանրապետության հրապարակ ի նշան բողոքի: Լյուքս Ստեփանյանը Մարտունու Վերին գետաշեն գյուղից էր: Վերջինսի ծնողներն ու հարազատները չգիտեն որդու սպանության իրակիանա պատճառները և պահանջում են լսել ճշմարտությունը: «Մեզ պետք է պատասխան տան, թե ինչու սպանվեց մեր որդին, այդ ինչ վիճաբանություն էր, որ հարթել հն արավոր չեղավ և խլեց Լյուքսի կյանքը»,-HayNews.am-ի հետ զրույցում ասել է հարզատներից մեկը: Նրանք վիրավորված են նաև Պաշտպանության նախարարության անտարբերությունից: Հիշեցնենք, որ 15.05.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Դ.Խաչատրյանը ձերբակալվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Նյութի աղբյուրը` http://www.1in.am/arm/armenia_society_184732.html
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |