21:05 Ընկերներություն... երևույթ , որը հիմնված է փոխադարձ վստահության, սիրո և հարգանքի վրա: Նարեկ Միրզոյան | ||
Ուռաաաաա..... Այսօր իմ ծնունդն է.....ես մեկ տարով էլ մեծացա.... չնայած ասում են, որ դա նաև վատ է, քանի որ ևս մեկ տարով մոտեցա իմ մահվանը..: Բայց ինչ էլ լինի այսօր իմ ծնունդն է, իմ օրը...19 տարի առաջ այս օրը ես ծնվեցի` ուրախություն բերելով շատերին : Ասում են եթե մարդ շրջապատված է լինում ընկերներով, լավ ընկերներով ապա նրան ոչ մի ցավ չի դիպչի և ահա դա ճիշտ է: Յուրաքանչյուր մարդու համար շատ կարևոր է ունենալ լավ ընկերներ` ովքեր իր կողքին կլինեն թե տխրության ու դժբախտության և թե ուրախության ժամանակ: Ես այսօր հասկացա որ ունեմ շատ լավ ընկերներ, որոնց համար նույնիսկ կյանքս չեմ խնայի: Ընկերներ ովքեր արժանի են` գովեստի այնպիսի խոսքերի, այնպիսի բարեմախթանքների որոնք բառերով չեմ կարող արտաբերել…. Հուզված եմ…… Այսօր շատ լավ և հագեծված օր ունեցա ընկերներիս` Անիի, Հասմիկի, Անուշի , Գոռի, Արմենի և այլոց հետ, ովքեր ջանք ու եռանդ չէին խնայել իմ ծննդյան օրը դարձնել ավելի գունեղ, և ավելի պայծառ: Անչափ շնորհակալ եմ Ձեզանից, որ Դուք իմ կողքին ենք: Իմացեք ես Ձեզ բոլորին,
բոլորին շատ-շատ սիրում եմ: Շնորհակալ եմ նայև իմ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ընկերներին ովքեր դեռ գիշերն էին ինձ շնորհավորական խոսքեր, նամակներ և նկարներ ուղարկում: Ձեզ նույնպես շատ-շատ սիրում եմ: Սիրում եմ նաև իմ կոլեգաններին,, ովքեր այսօր իմ տեղը աշխատեցին, հանձինս` Արմենին և Արփինեին: Դուք իմ փրկիչներն եք: Մեր կյանքում կան մարդիկ որոնց երջանկությունը մեր երջանկությունն է,որոնց ցավը մեր ցավն է, հաղթանակը մեր հաղթանակն է,և այդ մարդկանց մենք անվանում ենք` ԸՆԿԵՐՆԵՐ, ԸՆԿԵՐՆԵՐ` նրանց հետ ուղղակի անհնար է տխրել թեկուզ անտրամադիր ժամանակ : Նրանք մեր կյանքի ամենավատ պահերը դարձնում են ուրախություն,ուժ են տալիս դիմանալ
դժվարություններին: Ընկերներություն... երևույթ , որը հիմնված է փոխադարձ վստահության,
սիրո և հարգանքի վրա: Շնորհակալություն իմ ընկերներին,որ ճանաչելով ինձ,դեռ շարունակում են ընկերություն
անել ինձ հետ: Հաճախ ''ուղղակի ընկերը'' մեզ համար լինում է նա, առանց ում չենք կարող ապրել.... Հեղինակ` Նարեկ Միրզոյան ------------------------------------------------------------------------- Կոլեգաներիս անակնկալը ինձ`
| ||
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |