MENU
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 18 » 10-ամյա Յուրիկը կամ մեր օրերի Գիքորը…Օգնել կարող ենք ամենքս. (տեսանյութ)
14:46
10-ամյա Յուրիկը կամ մեր օրերի Գիքորը…Օգնել կարող ենք ամենքս. (տեսանյութ)















Lorinews.com Լոռու մարզային լրատվական կայքի <Օգնել կարող ենք ամենքս> նախաձեռնությունը 5-րդ թողարկմամբ մարզի Բովաձոր համայնքում էր:
Պատմությունը, որ ներկայացնելու ենք այս անգամ, թե՛ թեմատիկ, թե՛ բովանդակային առումներով տարբեր է նախորդներից:

Լոռու մարզի Բովաձոր գյուղի այս ընտանիքը բազմազավակ չէ, այլ ընդհակառակը՝ բաղկացած է ընդամենը 2 անձից: Այս ընտանիքում ապրում են հայր ու որդի:
Իզուր չէ, որ գլխավոր հերոսին  հիրավի կարելի է կոչել <մեր օրերի Գիքորը>: Անգամ միայն տեսնելով այս տղային մեզնից յուրաքանչյուրը կմտաբերի պարզ ու միամիտ, անկեղծ ու մաքուր Թումանյանական հերոսին:























10-ամյա որդուն Ռուբիկը պահում ու մեծացնում է միայնակ, պահում է այնպես, ինչպես կարողանում է: Նրա կինը, երեխային ունենալուց մի քանի օր անց պարզապես որոշում է այլևս չապրել իր ընտանքիում, 15 օրական որդուն թողնելով ամուսնու ու ծեր սկեսուրի հույսին, հեռանում է անհայտ ուղղությամբ: 
Մի քանի տարի Ռուբիկի ծեր մայրն է օգնում պահել ու մեծացնել լքված երեխային, սակայն շուտով մեռնում է նաև Ռուբիկի մայրը, և երեխային պահել-մեծացնելու, դաստիարակելու խնդիրն ամբողջությամբ մնում է հոր ուսերին:
Գյուղում Ռուբիկը հովիվ է աշխատում, աշխատանքի բնույթից ելնելով, տղան՝ Յուրիկը գրեթե ողջ օրը մենակ է մնում, հաճախ գիշերներն անցկացնում հոր հետ, նրա կողքին՝ գոմում, երբեմն օգնում է հորը՝ անասուններին սար տանելու կամ այնտեղից բերելու հարցում:
Գյուղում փոքրիկին սիրում են: Դպրոց է հաճախում, դասերը սովորում է հոր օգնությամբ:
Ընտանիքին, թերևս չէինք անդրադառնա, եթե նրանք իսկապես չունենային մեր բոլորի օգնության կարիքը: 



















Ռուբիկն ու որդին ապրում են մի տան մեջ, որն անգամ իրենցը չէ, իսկ նույն այդ տուն կոչվածն ընդամենը 4 պատերից բաղկացած փոքրիկ մի խուց է, չկան կոմունալ տարրական պայմաններ, առհասարակ բացակայում են կենցաղային ամեն տեսակ հարմարություններ, ընտանիքը չունի անգամ սեփական հագուստ, երեխան հագնում է համագյուղացիների փոքրացած ու հին շորերը այնքան, մինչև լրիվ կեղտոտվելը, հետո պարզապես դեն են նետում՝լվանալու պայմաններ չունենալու պատճառով:

Տղան հասակակիցներից տարբերվում է ոչ միայն հետաքրքրություններով ու ապրելակերպով, այլև առօրյայով: Փոքրիկ բնակարանը չունի անգամ հեռուստացույց՝ երեխայի առօրյան փոքր-ինչ գոնե լցնելու համար, չկա մահճակալ,սառնարան, պահարաններ, նույնիսկ սեփական սպասք:














Ավելի խորը չներխուժելու համար այս փոքրիկի նուրբ հոգու մեջ, ընտանիքի պատմությունը, թերևս, սահմանափակենք այսքանով, այլ մանրամասներ կարող եք դիտել ներկայացվող տեսանյությում:

<Օգնել կարող ենք ամենքս> նախաձեռնությունը ակնկալում է բոլոր բարի ու կարեկից մարդկանց աջակցությունը: Հարկ է նշել, որ կադրից դուրս հայր ու որդի խնդրում էին մի փոքրիկ հորթուկ միայն, որին պահել-փայփայելով ամիսներ անց կունենային իրենց սեփական ապրուստը:














Մեր նախաձեռնությունն իր հերթին տեղեկացնում է, որ ֆոնդում կա բավարար չափով հագուստ՝ սույն ընտանիքին տրամադրելու համար: Այժմ կա բարվոք ապրելակերպի պայմաններով ապահովելու, կենցաղային իրերով օգնելու կարիք:

Նախաձեռնությունն իրականացնում է դրամահավաք, որի արդյունքներով ու միջոցներով ընտանիքի համար կգնվի փոքրիկ հեռուստացույց, սառնարան, կենցաղային այլ իրեր  և մի հորթուկ: Ընտանիքի աջակցության համար գործում է հաշվեհամար. Փորձեք ունենալ ձեր ներդրումը ևս մեկ ընտանիքի աջակցությանգործումմենք շնորհակալ կլինենք ամեն լումայի համար՝ ծառայեցնելով այն ճիշտնպատակին:




















Նշված ընտանիքին օգնելու համար ՎՏԲ Հայաստան բանկում բացվել է հաշվեհամար

AMD   16036013869903
USD     16036013869904
EUR     16036013869905
RUR     16036013869906: 

Հաշվեհամարի պատասխանատու՝ Էդվարդ Արզումանյան

Նշված ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 055 36 00 82 հեռախոսահամարով:






















Նախաձեռնության աջակից՝ Լոռու մարզպետարան
Հատուկ շնորհակալություն Լոռի-Ջրմուղկոյուղի ՓԲԸ տնօրեն Հարություն Անտոնյանին

Հիշենք՝ օգնել կարող ենք ամենքս:



Նյութի աղբյուրը` http://www.lorinews.com/2013/04/10.html#more
Դիտումներ: 600 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0