MENU
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 11 » Ամենքի կողմից արհամարհված են նրանք,բայց մարդկանց տեսնելիս անկեղծ ժպտում են
22:16
Ամենքի կողմից արհամարհված են նրանք,բայց մարդկանց տեսնելիս անկեղծ ժպտում են
Ամանորի կապակցությամբ որոշոցի այցելել մանկատներ եվ շնորհավորել երեխաներին Նոր Տարվա կապակցությամբ:Երեխաների,որոնք որբ են մնացել ոչ թե ծնողների,այլ հենց ճակատագրի կողմից:Անգամ չեի էլ կարող պատկերացնել,որ նրանք այսքան շատ ունեն մեր կարիքը՝ մեզ հետ ծիծաղելու,մեր կողքին նստելու,մեզ հետ լռելու կարիքը...

Ամենքի կողմից արհամարհված են նրանք,բայց մարդկանց տեսնելիս անկեղծ ժպտում են,գրկում,համբուրում,կարծես աղերսում,որ նորից մենակ չթողնենք իրենց:

Նրանք էլ մեզ պես կարոտում են,սպասում,ստեղծագործում,երգում ու պարում:

Նրանք մեզանից տարբերվում են միայն իրենց լավատեսությամբ՝ անկախ ամեն ինչից նրանք միշտ հավատում ու սպասում են մեզ:Մեզ,որ որբեմն առօրյա հոգսերի ծանրաբեռնվածության պատճառով անուշադրության ենք մատնում իրենց:Սակայն դա երբեք չի արդարացնում մեզանից ոչ մեկին,քանի որ նրանք մեր կարիքն ունեն:

Դիտումներ: 532 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0