MENU
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 19 » Անկեղծ ասած` Արթուր Օսիկյանի` դատախազ դառնալու մասին լուրը ես եմ շրջանառության մեջ դրել: Կարմեն Դավթյան
17:19
Անկեղծ ասած` Արթուր Օսիկյանի` դատախազ դառնալու մասին լուրը ես եմ շրջանառության մեջ դրել: Կարմեն Դավթյան
 

Անկեղծ ասած` Արթուր Օսիկյանի` դատախազ դառնալու մասին լուրը ես եմ շրջանառության մեջ դրել:
Լուրն ամբողջովին հապատասխանում է իրականությանն այն կտրվածքով, որ Սերժ Սարգսյանն ունի երեք թեկնածու, որոնցից մեկը հենց Արթուր Օսիկյանն է:
Օսիկյանի այսօրվա պատասխանը, առավել ստույգ` չպատասխանը, այն է` լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում իր գլխավոր դատխազ դառնալու լուրին, ասել է` ես այդ հարցին չեմ պատասխանի:
Ինչն էլ կարող է նշանակել.
-Օսիկյանը հմուտ չէ նման հարցերի շրջացման հարցում, ու չի կարողացել առավել հարմար պատասխան գտնել:
-Օսիկյանի հետ արդեն Սերժ Սարգսյանը խոսել է, ու Օսիկյանը չի ուզում սուտ դուրս գալ, եթե պարզվի, որ ինքն է նա, որի քուղերը պետք է կապեն դատախազության համբուրված դռան աշխատակիցները:
Հ.Գ. Հիշում եք` ինչ եղավ, երբ ես Տիգրան Սարգսյանին իր օրերում հարցրի. ասում են` դուք եք լինելու ապագա վարչապետը. ասաց` նման բան չկա, ասի` դե նայեք աչքերիս մեջ ու ասեք, որ` դուք չեք:
Նայեց, ասեց` չեմ:
Հետո, երբ նշանակվեց, գնացի ասի` դե մի հատ էլ աչքերիս մեջ նայեք... էս բոլորը հարցազրույցներով ամրագրված են.ճճճ
Ինչ եմ ուզում ասել` Օսիկյանն, ըստ ամենայնի, վարչապետի տառապանքը փորձի է վերածել, ու չի ուզում մեր աչքերի մեջ նայել:
Իզուր:
Դրանք այնքան էլ սարսափելի չեն, որքան իրենք պատկերացնում են:


Դիտումներ: 497 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0