MENU
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 23 » Արքայզն Չարլզ, գալիս ես Հայաստան, որ հա՞նք բացես
16:29
Արքայզն Չարլզ, գալիս ես Հայաստան, որ հա՞նք բացես
Տարբեր լրատվամիջոցներ հայտնում են, որ Անգլիայում ՀՀ նախկին դեսպան, տարբեր բիզնեսներ ունեցող Արմեն Սարգսյանի հրավերքով և Հայաստանի անատամ իշխանությունների հովանավորությամբ, Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, մայիսի 26-28 ընկած ժամանակահատվածում ժամանելու է Հայաստան Ամուլսարի հանքը բացելու:Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված կան բազմաթիվ օրենսդրական խախտումներ: 

1. Ջերմուկի հանրությանը հնարավորություն չեն տվել արտահայտելու իրենց կարծիքը հանքարդյունաբերական այդ ծրագրի հետ և բավարարվել են երեք գյուղերում անցկացված ֆիկտիվ լսումներով:

2. Ամուլսարի տարածքը մտնում է ՀՀ կառավարության կողմից նախագծված Ջերմուկ ազգային պարկի տարածքում, որի սահմանգծման, հաստատման և կառավարման համար մինչև 2008թ. բյուջեից և միջազգային կազմակերպություններից գումարներ են հատկացվել: 2008թ. այն կդառնար ազգային պարկ, եթե կառավարությունը հերթական անգամ չծախվեր և չծախեր մեր ընդերքը անգլիական անունով, հայկական բաղադրիչներ ունեցող հանքափոր հերթական ընկերությանը:

Հայաստանի հանրությունը դեռևս պայքարում է Ամուլսարի շահագործումը կանխելու համար և ԱՄՈԹԱԼԻ է, որ մի պետության գլուխ այցելի մեկ այլ պետություն ՀԱՆՔ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ, այն էլ՝ հակաօրինական: 

Մայիսի 26-28 միացեք արքայազն Չարլզին Ամուլսարից հեռու պահելու, նրան նախատեսվող հանքի օրենսդրական խախտումների մասին տեղեկացնելու, վերջին հաշվով՝ ամոթի մասին իրեն պատմելու ակցիաների շարքին: 


Նյութի աղբյուրը` https://www.facebook.com/events/260217164123088/
Յուրաքանչյուր ակցիայի մասին տեղյակ կպահենք այս էջում: 
Դիտումներ: 501 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0