MENU
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 9 » Ասյա Բողոսյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով
19:38
Ասյա Բողոսյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով

Ապրիլի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալեց գերմանահայ երգչուհի, «Հեսսենի հայ մշակութային միության» խորհրդի անդամ, համայնքի ակտիվ գործիչ Ասյա Բողոսյանին:


Նախարար Հ. Հակոբյանը Գերմանիայում հայ մշակույթի պահպանման և տարածման, հայապահպանական ծրագրերի իրականացման գործում ներդրման համար Ասյա Բողոսյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:


Ասյա Բողոսյանը ծնվել է Թեհրանում, տասներեք տարեկանից սկսել է երգել Թեհրանի հայ մշակութային միության, եկեղեցական և այլ երգչախմբերում: Երեսունհինգ տարի է նա ապրում է Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում և զբաղվում է հայապահպանական ակտիվ գործունեությամբ: Նա հովանավորել է համայնքի, հայապահպանական ծրագրերի, կիրակնօրյա դպրոցի գործունեությունը: Ասյա Բողոսյանի նախաձեռնությամբ «Արի տուն» ծրագրի հայստանյան հյուրընկալ ընտանիքների երեխաները համայնքի ջանքերով պատասխան այցով հյուրընկալվեցին Մայնի Ֆրանկֆուրտում:


Այս տարի Ասյա Բողոսյանը մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «X factor» երաժշտական նախագծին և հասել կիսաեզրափակիչ: Ասյա Բողոսյանը շնորհակալություն հայտնեց  ՀՀ սփյուռքի նախարարությանը գնահատանքի և համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Տիկին Ասյան իր երախտագիտությունը հայտնեց նաև «Շանթ» հեռուստաընկերությանը՝ «X factor»  նախագծին մասնակցության հնարավորություն ընձեռելու և իր համեստ ավանդը բարձր գնահատելու համար:



Նյութի աղբյուրը` http://www.mindiaspora.am/am/News/2468

Դիտումներ: 552 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0