12:55 Այս փոքրիկը մեր օգնության կարիքն ունի | |
Քաղաք Էջմիածնում բնակվող Մարսել Մարգարյանը մեր օգնության կարիքը ունի: Մարսելը ծնվել է 2009 թվականի սեպտեմբերի 17-ին : Չորս ամսականից փոքրիկի ծնողները զգում են , որ երեխան չի արձագանքում արտաքին ձայներին : Նրանք անմիջապես դիմում են Արաբկիր բժշկական կենտրոն , որտեղ պարզվում է, որ երեխան ունի 4–րդ աստիճանի երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն: Նրանց տրամադրում են անվճար օտիկոն ականջի սարքեր, որոնք երկու տարի կրելուց հետո ոչ մի փոփոխություն չի նկատվում: Այնուհետև նրանց առաջարկեցին ավելի հզոր սարք սաֆարի : Ծնողները Էջմիածնի քաղաքապետի օգնությամբ ձեռք են բերում սարքը, որը երեխան արդեն մեկ տարի է կրում է, բայց ոչ մի օգուտ: Բացի լսողության խնդրից երեխայի մոտ հայտնաբերվել է նաև կլայնֆելտների համախտանիշ, միկրոցեֆալիա, այսինքն' գլոբալ զարգացման հապաղում : Երկու տարեկանից մինչ այսօր ջերմության ֆոնի վրա Մարսելը չորս անգամ ցնցվել է: Երեխան ութ ամսականից հաճախել է վերականգնողական կենտրոն: Մարսելի համապատասխան բուժումները պետք է շարունակվեն , որպեսզի ցանկալի արդյունք ունենա երեխան: Դիմում ենք բոլորիդ ֆինանսական աջակցության համար: Հավատացեք , ձեր փոքրիկ օգնությունը մեծ նշանակություն ունի երեխայի համար: Ստորև կարող եք տեսնել հաշվեհամարները և Մարսելի ծնողների հետ կապ հաստատելու համար հեռախոսահամար' 096174717 AMD 16017021126404 USD 16017021126405 EUR 16017021126406 RUS 16017021126407 Նյութի աղբյուրը` http://blog.mediamall.am/?type=society&id=7207
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |