MENU
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 21 » Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ծննդյան օրն է
10:33
Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ծննդյան օրն է

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի 
ծննդյան օրն է:

Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում Նորին Սրբության ծննդյան տարեդարձի կապակցությամբ: 


Հայոց եկեղեցին պատմական բոլոր ժամանակներում եղել է մեր ազգի և ժողովրդի նեցուկն ու հենասյունը, դժվարին փորձությունների պահին նրան խորիմաստ հորդորներ տվողն ու ոգեշնչողը: 

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին Գարեգին Բ-ի հայրապետությամբ պատվով իրականացնում է դարերից եկեղ իր առաքելությունը, իր սուրբ կամարների տակ է հավաքում աշխարհասփյուռ հայությանն ու դարձնում նրանց մեկ բռունցք:

Վեհափառ տերը այսօր իր ազգանվեր գործունեությամբ առաջնորդում եք մեր ժողովրդին դեպի ազգային իղձերի ու երազանքների իրականացում: Այս մեծ ու աստվածահաճո առաքելության ճանապարհին մաղթում եմ իրեն արևշատություն` ի շահ մեր պետության, եկեղեցու և համայն հայության:

Նորին Սրբության օրհնությունը թող միշտ ուղեկից լինի հայ ժողովրդին` իր բոլոր նախաձեռնություներում և ազգանվեր գործերում:

Դիտումներ: 475 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0