MENU
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 18 » Ծեծկռտուք ոստիկանների եւ սպանված զինվորի հարազատների միջեւ. նրանց չեն թողնում Երեւան գալ
12:42
Ծեծկռտուք ոստիկանների եւ սպանված զինվորի հարազատների միջեւ. նրանց չեն թողնում Երեւան գալ
Ծեծկռտուք ոստիկանների եւ սպանված զինվորի հարազատների միջեւ. նրանց չեն թողնում Երեւան գալ








Այս պահին Երեւան Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, ովքեր որդու դին տեղափոխում են Երեւան: Դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում են, որ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել:

Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար ջարդել են նրանց մեքենաները: Մեր զրուցակցի փոխանցմամբ` հաջողվել է հաղթահարել պատնեշն ու շարունակել ճանապարհը:

Նշենք, որ զինվորի դին «Ֆորդ» մակնիշի մեքենայի մեջ է, որտեղ են նաեւ նրա հարազատները: Նրանց ուղեկցում են նաեւ համագյուղացիների մեքենաները: Ըստ ականատեսի՝ դեպքի վայրում մի քանի հարյուր մարդ է գտնվում, խցանում է առաջացել եւ ոստիկանները մի մասին արգելում են գալ Երեւան:

Նշենք, որ նրանց հետ հանդիպելու է գնացել նաեւ Գեղարքունիքի թեմի առաջնորդը, սակայն վերջինիս չի հաջողվել հարազատներին հետ պահել բողոքի մտքից:

NEWS.am-ը տեղեկացավ նաեւ, որ Երեւանից նրանց հետ հանդիպման են գնում նորանոր ՃՈ եւ զինվորական մեքենաներ, որպեսզի կանխեն սպանված զինվորի հարազատների մուտքը Երեւան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հողարկավորությունը պետք է այսօր լինի, սակայն ծնողները չեն պատրաստվում որդուն հողին հանձնել, նրանք դին Երեւան են բերում` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից իրական պատճառը լսելու:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Դ.Խաչատրյանը ձերբակալվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:



Նյութի աղբյուրը` http://news.am/arm/news/154103.html

Դիտումներ: 594 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0