MENU
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 15 » Ցանկացած կայքում գրանցվելիս անհրաժեշտ է...
14:57
Ցանկացած կայքում գրանցվելիս անհրաժեշտ է...

Բարձր տեխնոլոգիաների միջոցով կատարվող հանցագործություններից զերծ մնալու համար, ցանկացած կայքում գրանցվելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ կայքի անվան դաշտի սկզբում գրված լինի ոչ թե http, այլ https: Նման խորհուրդ այսօր լրագրողների հետ հանդիպմանը տվեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի գլխավոր վարչության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ մասնագետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Անդրեյ Յաշչյանը:


«Կայքում գրանցվելիս ցանկալի չէ, որ դուք նշենք ձեր անձնական բոլոր տվյալները, իսկ գաղտաբառում ցանկալի է, որ լինեն մեծատառեր ու փոքրատառեր, ինչպես նաև կետադրական նշաններ: Ցանկալի է, որ գաղտնաբառերն ինքներդ մտապահեք և ոչ թե օգտվեք կայքի մտապահելու ընդունակությունից: Այլ մարդկանց համակարգչից օգտվելիս, սոցիալական կայքեր մտնելիս, անպայման վերջում ելք արեք»,- ասաց նա:


Անդրեյ Յաշչյանը նաև խորհուրդ տվեց էլեկտրոնային փոստի միջոցով գործնական նամակագրություն իրականացնելիս կամ գնումներ կատարելիս, միշտ հեռախոսակապի մեջ լինել ծառայությունն իրականացնողի հետ և հավաստիանալ, որ գործ ունեք օրինական դաշտում գործունեություն ծավալող անձանց հետ:

«Այսօր ՀՀ-ում բազմաթիվ գործարարներ նույն էլեկտրոնային փոստի եղանակով գործնական նամակագրություն են վարում արտերկրի հետ՝ հիմնականում Ճապոնիայի, Չինաստանի և այլն: Այս նամակագրական կապի մեջ անհայտ անձինք միջամտելով որսում են նամակներն ու փոփոխում հասցեատիրոջ տվյալները: Ստացվում է, որ գումարը փոխանցվում է այլ հասցեով: Սա բավականին տարածված հանցատեսակ է, անցած տարվա ընթացքում գրանցվել է 5-6 դեպք և ունենք վնասի տարբեր չափեր՝ ընդհուպ մինչև 134 000 ԱՄՆ դոլար»,- ասաց նա:


Անդրեյ Յաշչյանը նշեց, որ սրանք դժվար բացահայտելի հանցագործություններ են և հայտնի չէ վաճառո՞ղն է խարդախություն կատարել, թե երրորդ մեկն է միջամտել:


«Անհրաժեշտ է ուշադիր լինել ու անվստահելի ռեսուրսներից չօգտվել: Գրանցված բոլոր դեպքերի դեպքում գործարքը կատարվել է առանց հեռախոսային կապի»,- ասաց նա:



Նյութի աղբյուրը` http://irakan.info/news/%D5%91%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%81%D5%A1%D5%AE-%D5%AF%D5%A1%D5%B5%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%A1%D5%B6%D5%B0%D6%80%D5%A1%D5%AA%D5%A5%D5%B7%D5%BF-%D5%A7?lang=am

Դիտումներ: 515 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0