MENU
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 16 » ՉԿԱՐԴԱԼ Այս հոդվածում ներկայացված է մի հետաքրքրաշարժ պատմություն, որը պատմում է մեր կյանքի մասին, բացահայտում մեր կյանքի ընթացքը:
20:23
ՉԿԱՐԴԱԼ Այս հոդվածում ներկայացված է մի հետաքրքրաշարժ պատմություն, որը պատմում է մեր կյանքի մասին, բացահայտում մեր կյանքի ընթացքը:

Դասախոսը կանգնած էր իր փիլիսոփայության լսարանում, և նրա դիմաց որոշ իրեր էին դրված: Երբ դասը սկսվեց, նա լուռ բարձրացրեց մայոնեզի մի մեծ ու դատարկ տարա և սկսեց այն լցնել գոլֆի գնդակներով: Հետո նա հարցրեց ուսանողներին, թե արդյոք տարան լիքն էր: Ուսանողները ասացին, որ այն լիքն էր:
Հետո դասախոսը վերցրեց խճաքարերի մի տուփ, և խճաքարերը լցրեց տարայի մեջ: Թեթևակի թափահարեց տարան: Խճաքարերը լցվեցին գոլֆի գնդակների մեջ եղած ազատ տարածության մեջ: Հետո նա նորից հարցրեց ուսանողներին, թե արդյոք տարան լիքն է: Ուսանողները համաձայնեցին, որ լիքն է:
Այնուհետև դասախոսը վերցրեց մի տուփ ավազ և տուփի պարունակությունը դատարկեց տարայի մեջ: Բնականաբար, ավազը լրացրեց մնացած ազատ մասը: Նորից հարցրեց, թե արդյոք տարան լիքն է: Ուսանողները միաձայն պատասխանեցին. «Այո՛»:
Հետո դասախոսը սեղանի տակից հանեց երկու բաժակ սուրճ և դատարկեց տարայի մեջ` լցնելով ավազահատիկների միջև եղած ազատ տարածությունը: Ուսանողները ծիծաղեցին:
- Հիմա, – ասաց դասախոսը, երբ ծիծաղը դադարեց, – ես ուզում եմ` դուք հասկանաք, որ տարան ներկայացնում է ձեր կյանքը: Գոլֆի գնդակներն ամենակարևոր բաներն են` ձեր ընտանիքը, ձեր երեխաները, ձեր առողջությունը, ձեր ընկերները, ձեր սիրելի զբաղմունքները. բաներ, որոնց շնորհիվ արդեն լի կլիներ ձեր կյանքը, եթե ուրիշ ոչինչ չունենայիք: Խճաքարերը մյուս բաներն են, որոնք նշանակություն ունեն ձեզ համար. ձեր աշխատանքը, ձեր տունը, ձեր մեքենան: Ավազահատիկները խորհրդանշում են մնացած մանր-մունր բաները:

- Եթե դուզ սկզբից լցնեիք ավազը, – շարունակեց նա, – այլևս տեղ չէր մնա խճաքարերի և գոլֆի գնդակների համար: Այդպես է նաև կյանքում. եթե դուք ձեր ամբողջ ժամանակը և էներգիան ծախսեք մանր-մունր բաների վրա, դուք երբեք ժամանակ չեք ունենա ձեզ համար կարևոր բաների համար: Ուշադրություն դարձրեք այն ամենի վրա, ինչ կարևոր է ձեր երջանկության համար: Խաղացե՛ք ձեր երեխաների հետ: Ժամանակ գտե՛ք բժշկական ստուգումների համար: Ձեր կնոջը հրավիրեք ինչ-որ տեղ ճաշելու: Միշտ ժամանակ կմնա տունը մաքրելու համար: Սկզբից հոգ տարեք գոլֆի գնդակների համար. այն բաների, որոնք իսկապես կարևոր են: Սահմանե՛ք ձեզ համար առաջնահերթությունները: Մնացածը պարզապես ավազ է:

Ուսանողներից մեկը ձեռք բարձրացրեց և հետաքրքրվեց, թե ինչ նշանակություն ունի սուրճը:
Դասախոսը ժպտաց.
- Ուրախ եմ, որ հարցրիր: Դա պարզապես ապացուցում է, որ նշանակություն չունի, թե որքան հագեցած կարող է թվալ քո կյանքը, միևնույնն է` միշտ էլ տեղ կգտնվի ընկերոջդ հետ մի գավաթ սուրճ խմելու համար:


Դիտումներ: 467 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0