MENU
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 18 » Դավիթ Խաչատրյանը մեղադրանք կառաջադրվի շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով զինծառայողին սպանելու մեջ
13:00
Դավիթ Խաչատրյանը մեղադրանք կառաջադրվի շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով զինծառայողին սպանելու մեջ

15.05.2013թ. ժամը 15:30-ի սահմաններում թիվ N զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ.Ռ.Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ.Ի.Ստեփանյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց:

Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբի:

15.05.2013թ.-ին Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանը ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննվել է:

Ինչպես տեղեկացնում են զինվորական դատախազությունից, քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում և այլ անհետաձգելի քննչական ու դատավարական գործողություններ, հետազոտման համար վերցվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ, ինչպես նաև հարցաքննվել են պահակախմբի՝ դեպքի պահին պահակակետում գտնված բոլոր զինծառայողները:

18.05.2013թ-ին որոշում է կայացվել ձերբակալված Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով /պատժվում է ազատազրկմամբ 12-ից 20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ/ և ՀՀ քր. օր-ի 112 հոդ-ի 1-ին մասով / պատժվում է ազատազրկմամբ 3-ից 7 տարի ժամկետով/ որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչպես նաև որոշում է կայացվել Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին:

Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանը պահվում է ՀՀ ՊՆ Վանաձորի ՌՈ բաժնի մեկուսարանում:

Զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատները որոշել են տղայի դին դագաղով բերել կառավարության առջև` ի նշան բողոքի:»


Նյութի աղբյուրը` http://www.pastinfo.am/node/14507



Դիտումներ: 478 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0