18:09 Դիվանագիտական հանդիպումները նպաստում են Ջերմուկի զարգացման ծրագրերի իրականացմանը | |
Ճանաչողական երկօրյա այցով Ջերմուկ էին ժամանել մեր երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող 10 երկրների արտակարգ և լիազոր դեսպանները, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը և այլ պաշտոնտար անձիք: Այցի նպատակն էր ծանոթանալ Ջերմուկի զարգացման ռազմավարական ծրագրին, ըստ որի 20 տարիների ընթացքում քաղաքում զբոսաշրջության ոլորտում լուրջ փոփոխություններ կիրականացվեն:
Արտաքին գործերի նախարար՝ Էդուարդ Նալբանդյանի առաջարկությամբ որոշում է կայացվել Ջերմուկի դիվանագիտական ակումբ հիմնելու վերաբերյալ:Դա կդառանա ավանդույթ և ամեն տարի հունվար ամսին բնույթով նույն հանդիպման շրջանակում կքնարկվեն Ջերմուկի զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր: Վայոց Ձորի մարզպետի և Ջերմուկի քաղաքապետի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղ և ծանոթացան 20-րդ դարի նկարներիչների աշխատանքներին, այնուհետև այցելեցին «Ջերմուկ Գրուպ» հանքային ջրերի գործարան: Նախորդ տարվա համեմատ Ջերմուկում կատարված ակնհայտ փոփոխությունները նկատեց Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը.«Մեզ համար ակնհայտ է, որ կատարվում են ենթակառուցվածքային լուրջ փոփոխություններ կառուցվում են նոր առողջարաններ:Մենք այժմ աշխատում ենք Հայաստանի Ջերմուկ և Ղասախստանի Բուրաբայ քաղաքների եղբայրացման ուղղությամբ:Ամռանը մեր երկրների պատվիրակությունները փոխադարձ այցելություններ կկատարեն, որից հետո աշնանը մենք կկնքենք եղբայրական պայմանագիր:Դա էլ կխթանի 2 երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը»:
Հյուրերին տպավորեց ձմեռային Ջերմուկը:Մի փոքր ցուրտ, սակայն իր տեսակի մեջ անկրկնելի տարվա հենց այս եղանակին լեռնադահուկային սպորտի և արկածային տուրիզմի սիրահարներն ու զբոսաշրջիկները կարող են լավ ու հաճելի ժամանակ անցկացնել:Իր տպավորություններով կիսվեց նաև ՀՀ-ում Շվեյցարիայի լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին. «Մենք արդեն 2-րդ անգամ ենք Ջերմուկում:Երեկ բարձրացանք ճոպանուղի, դահուկներով սահեցինք:Ինձ թվում է, առողջարանային քաղաք լինելուց բացի, քաղաքը զբոսաշրջությունը զարգացնելու լայն հնարավորություններ ունի»:Հյուրերը քաղաքից հեռացան փոխադարձ համագործակցությունը ամուր պահելու և հետագայում համատեղ ծրագրերրը կյանքի կոչելու նախապայմանով:
Ջերմուկի քաղաքապետարան | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |