MENU
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 13 » Երկիր մոլորակը կենթարկվի ուժեղ մագնիսային փոթորկի ազդեցության
15:37
Երկիր մոլորակը կենթարկվի ուժեղ մագնիսային փոթորկի ազդեցության

Արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ այսօր Երկիր մոլորակը կենթարկվի ուժեղ մագնիսային փոթորկի ազդեցության: Այն կարող է  հանգեցնել էլեկտրական սարքավորումների աշխատանքի խափանմանն ու մարդկանց առողջական վիճակի վատթարացմանը:

Այդ մագնիսային բռնկումից արդեն տուժել են արբանյակները: Նրանց վրա առկա սարքավորումներն արդեն գրանցել են տիեզերական տեխնիկայի համար վտանգավոր աստիճանի պրոտոնների մակարդակի աճ:

 

Նկատենք սակայն, որ արևային փոթորիկը սպասվում է երեկոյան ժամերին: Ամենաուժեղ մագնիսական ալիքները սպասվում են շաբաթ օրը երեկոյից մինչև կիրակի առավոտյան ժամը 3-ն ընկած հատվածում: 



Նյութի աղբյուրը` http://replik.am/arm/index.php?id=18997

Դիտումներ: 528 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0