20:41 Հարցազրույց «Բացահայտում» հաղորդաշարի հեղինակ Ռուբեն Եսայանի հետ | |
Ով՞ է Ռուբեն Եսայանը. Սովորական մարդ, ով ցանկանում է ինչ-որ հետաքրքիր և յուրօրինակ բան պատրաստել և մատուցել հանրությանն ու հանդիսատեսին:
Ինչու՞ որոշեցիք պատրաստել հաղորդաշար, այն էլ «ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ» անունով. Կոնկրետ որոշում չի եղել, մի օր տանը անգործ նստած էի ու որոշեցի մի ֆիլմ պատրաստել: Youtube-ում տեղադրելուց ու նկատեցի, որ ունեցավ մեծ հաջողություն: Այդպես... Որ՞ն է Ձեր ամենահաջողված հաղորդաշարը. Բոլոր հաղորդաշարերը եղել են հաջողված, սակայն ամենից շատ ինձ դուր է եկել «Տիտանիկ» 2-ը: Ինչպե՞ս են արձագանքում համացանցի օգտատերերն ու ձեր ընկերները: Կա՞ն մարդիք, ովքեր չեն հավանում Ձեր հաղորդաշարերը. Իհարկե կան... դրանց վառ ապացույցը հենց dislike-երն են: Իհարկե առանց դրա հնարավոր չէր, այնպիսի բան չկա, որը բոլորին կարող է դուր գալ: Որքա՞ն ժամանակ է զբաղվում եք հաղորդաշարերի ստեղծմամբ և բացահայտումներով. Մոտովորապես երկու տարի է զբաղվում եմ հաղորդաշարերի ստեղծմամբ և բացահայտումներով: Այդ գործընթացը ինձ շատ է դուր գալիս: Ի՞նչ պլաններ ունեք ապագայում. Բազմաթիվ մտքեր ունեմ, սակայն ժամանակի քչության պատճառով դեռ ոչինչ ասել չեմ կարող: Ո՞ր ֆիլմի հերոսին եք ձեզ նմանեցնում. Արտաքինով Ջեյթ Լի , ներքինով Պիեռ Ռիշար, ավելի կոնկերտ.«Առանց ընտանիքի» ֆիլմի հերոս Սինյոր Վիտալիսին: Որ՞ն է Ձեր ամենասիրած ֆիլմը. Ֆիլմեր դիտել շատ եմ սիրում, սակայն իմ ամենասիրված ֆիլմը` Տիտանիկն է: Կյանքի խորհրդանիշ չեմ կարող առանձնացել, սակայն միանշանակ` սիրել, սիրվել: Եվ որպես վերջաբան ինչ կցանկանաք Ձեր հանդիսատեսին. Բոլորին ցանկանում եմ երջանկություն և առողջություն:
Հարցազրույցը վարեց` Նարեկ Միրզոյանը | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |