MENU
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 18 » Հայաստանին հատուկ են շուրջ 110 տեսակի բնական վտանգներ
15:18
Հայաստանին հատուկ են շուրջ 110 տեսակի բնական վտանգներ

110
 Natural Threats Inherent to Armenia


ԷկոԼուր

«Հայաստանը գտնվում է բնական աղետների բարձր ռիսկային գոտում ևենթակա է տարբեր վտանգների ազդեցությանը: Աշխարհում հայտնի բնական վտանգներից Հայաստանին հատուկ են շուրջ 110 տեսակի վտանգներ»,- այս մասին գրված է 2011թ-ին UNDP-ի եւ ԱԻՆ-ի թողարկած 

 «Աղետների ռիսկերի կառավարումը տեղական մակարդակում» ուսումնամեթոդական

 ձեռնարկում: Բնական վտանգների այս ցուցանիշը բացատրվում է նրանով, որ Հայաստանը բարդ ռելիեֆ ունեցող երկիր է: «Երկրի փոքրիկ տարածքում բարձրությունների տարբերությունը շուրջ 3500մ է, որով էլ պայմանավորված է բնական վտանգների այդպիսի քանակի առկայությունը»,- նշված է ձեռնարկում: Հաճախ կրկնվող բնական վտանգներն են` երկրաշարժերը, սողանքները, սելավները, ջրհեղեղները, փլուզումները, քարաթափումները, ամպրոպները, կարկուտները, ստորերկրյա ջրերի բարձր մակարդակները, անտառային հրդեհները:

Ինչ վերաբերում է տեխնածին վտանգներին, ապա այս մասին ձեռնարկում գրված է. «Տեխնածին վտանգները նույնպես զգալի ռիսկի աղբյուր են: Հայաստանում կան 27 քիմիական գործարաններ, որոնք օգտագործում են ամոնիակ, քլոր, քլորաթթու, ազոտաթթու և այլ քիմիական նյութեր: Թվով 1500-ից ավելի ձեռնարկություններ հատկանշվում են բարձր պայթունավտանգությամբ և հրդեհավտանգությամբ: Հայաստանի տարածքում կան մոտ 100 ջրամբարներ, շուրջ 19 պոչամբարներ, գործում է ատոմային էլեկտրակայանը»:

http://www.ecolur.org/hy/news/sos/110-natural-threats-inherent-to-armenia/4482/


Դիտումներ: 517 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0