12:57 Ին՞չ է մտածում` Անկախ Հայաստանը | |
Եկել է ախմախ թերթերին վերջնականապես գերեզման ուղարկելու ժամանակը: Ու իրենց իսկ ձեռքով: Առցանց լրատվամիջոցներին թերթերի խմբագիրների առաջարկած «խաղի կանոնները» իրականում հենց թերթերի մահախոսականն է: Եթե ցանցային լրատվամիջոցները դա առիթ ընդունելով հրաժարվեն առավոտյան տպագիր մամուլից որևէ նյութ բերել իրենց մոտ, հավատացնում եմ, 6 ամսից էդ թերթերի անուններն իսկ մարդիկ կմոռանան: Նրանց թվում է, թե սրանից նրանից փող վերցնելով սրա նրա դեմ գրելով, հեղինակային նյութ են արտադրում, հիմա էլ պաշտպանել է պետք: Տո որ ցանցը ձեզ բանի տեղ չդնի, ձեր հացը կկտրվի. թե՞ ձեզ թվում ա, որ սայթերում եթե ձեր նյութերը չլինեն, ժողովուրդը կրակ կտրած առավոտները վազելու ա կրպակներ, որ թերթ առնի: Չի վազելու: Հետևաբար նաև կտրվելու է բամբասանքի, «մեր աղբյուրերի» վրա հիմնված շինծու նորությունների ու ստի հիմնական աղբյուրը: Ձեր փողն էլ, որովհետև էլ իմաստ չի ունենա ձեզ փող տալ ուրիշի վրա նյութ զակազ տալ: Նյութի աղբյուրը` https://www.facebook.com/vagrblogger?hc_location=timeline
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |