MENU
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 29 » Իր կնոջ հետ սեռական հարաբերություն է ունեցել ու հայտնվել ամբաստանյալի աթոռին
21:34
Իր կնոջ հետ սեռական հարաբերություն է ունեցել ու հայտնվել ամբաստանյալի աթոռին

Իր կնոջ հետ սեռական հարաբերություն է ունեցել ու հայտնվել ամբաստանյալի աթոռին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել Հովհաննես Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործը, որի շրջանակներում վերջինիս մեղադրանք է առաջադրվել անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար, որի հետևանքով աղջիկը հղիացել է: Նկատենք, որ տվյալ պարագայում անչափահասը ամբաստանյալի կինն է:

Առաջադրված մեղադրանքի համաձայն, 23-ամյա Հովհաննես Հայրապետյանը 2012թ.հունվարի 3-ից փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակչուհու հետ, որի 16 տարին դեռեւս լրացած չի եղել, պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, որի արդյունքում վերջինս հղիացել է, հայտնում է «Փաստինֆո»-ն:

Հովհաննես Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով` 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:



Նյութի աղբյուրը` http://www.slaq.am/arm/news/130099/

Դիտումներ: 513 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0