MENU
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 18 » Ջերմուկում իսկական ձմեռ է:
14:11
Ջերմուկում իսկական ձմեռ է:

Ջերմուկյան ձմեռը իր տեսակի մեջ այլ է և  անկրկնելի: Երբ  ամեն ինչ ծածկվում է մեկ մետրից ավելի սպիտակաթույր ձյան շերտով, որին սակայն ուղեկցում է պարզ, կապույտ երկինքն ու աչք շլացնող արևը: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ջերմուկում աճել է ձմեռային զբոսաշրջությամբ հետաքրքրվող մարդկանց թիվը: Վերջին մի քանի տարիներին վերազինված նորագույն և ժամանակակից  սարքավորումներով գործում են Ջերմուկի գրեթե բոլոր առողջարանները` պատրաստ գրկաբաց ընդունելու բոլոր զբոսաշրջիկներին և հյուրերին: Ձձմեռային զբոսաշրջության զարգացմանը նպաստում է նաև Ջերմուկի ճոպանուղին, որը կառուցվել է 2007թ աշնանը ավստրիական Leitner կազմակերպության կողմից: Ճոպանուղու երկարությունը 1000 մ է: Ներքևի և վերևի հենասյուների միջև եղած բարձրության տարբերությունը 400մ է: Տեղերի թիվը `200:  Ամենաբարձր կետը գտնվում է 2480մ բարձրության վրա, որտեղ գործում է ռեստորան-սրճարան: ՈՒնի 2 սահուղի: Առաջինի երկարությունը 1450մ է, երկրորդինը`1550մ:Ներքևում գործում է սահատախտակների և դահուկների վարձույթի կետ, նաև սրճարան և ավտոկայանման տարածք:

Բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են դահուկային սպորտով և գնահատում են ձմեռային գեղեցիկ բնությունն ու մաքուր օդը` հրավիրում  ենք  Ջերմուկ:                                                 

 Քաղաքի մասին առավել մանրամասն տեղեկատվության  համար այցելեք  քաղաքի պաշտոնական ինտերնետային  կայք   http://jermukcity.am  հասցեով :

 Հեղինակ՝ Լ. Զոհրաբյան   

    
Դիտումներ: 704 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0