MENU
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 26 » ՋԵՐՄՈՒԿԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՄԱՆՈՐԻՆ
13:51
ՋԵՐՄՈՒԿԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՄԱՆՈՐԻՆ

Ամանորյա շունչը զգացվում է նաև Ջերմուկ քաղաքում:  Ջերմուկը տոնական հանդերցանքով իր հյուրընկալ դռներն է բացում քաղաք այցելող զբոսաշրջիկների և քաղաքի հյուրերի առաջ : Ինչ է պետք ամանորը լիարժեք և յուրօրինակ դարձնելու համար: Իհարկե զարդարված եղևնի և համեղ ուտեստներ: Այս տարի ևս Ջերմուկը ստացել է իր ամանորյա գեղեցիկ հանդերցանքը; Ջերմուկի  կենտրոնում հպարտ  և զարդարված կանգնած է գեղեցիկ եղևնին, իր գույնզգույն լուսատուներով և յուրօրինակ խաղալիքներով; Դե իհարկե Ձմեռ պապն էլ իր եղնիկների հետ  սայլակի  վրայից հսկում է զարդարված գեղեցիկ եղևնին: Զարդարված են նաև Ջերմուկի  փողոցներն ու ճեմուղիները: Տոնական լույսերով զարդարված են մայթերը իրենց  հարակից եղևնիները և լուսամփոփները: Տոնական տրամադրություն է նաև Ջերմուկ քաղաքի առողջարաներում: Որտեղ քաղաք այցելած հյուրերը կարող են իրենց հանգիստն անցկացնել բարձրաճաշակ սենյակներոմ, մասնակցել բովանդակալից և յուրօրինակ  շոու-ծրագրերին: Իսկ համեղ խոհանոցի սիրահարները կարող են համտեսել հմուտ խոհարարների կողմից պատրաստված  համեղ ուտելիքներն ու ճաշակել տոնական համեղ աղցաները:  Այս ամենը տեսնելու համար բոլորին սիրով հրավիրում ենք Ջերմուկ


Դիտումներ: 523 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0