Գերմանիան ներկայացնող հայ մարզուհի Սյուզի Կենտիկյանը պաշտպանել է բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Կենտիկյանի մրցակցուհին այս անգամ իտալուհի Սիմոնա Գալասին էր: 10 ռաունդ տևողությամբ մենամարտը միավորների տարբերությամբ հաղթել է հայ մարզուհին` 98.5-94, 99-91.5, 97-95.5:
«Շնորհակալություն ձեր աջակցության ու շնորհավորանքների համար: Ես պաշտպանեցի աշխարհի չեմպիոնի իմ տիտղոսը: Հիանալի երեկո էր անձամբ՝ ինձ և իմ թիմի համար», - գրել է Կենտիկյանը իր ֆեյսբուքյան էջում: