MENU
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 25 » Կուսակցության ղեկավարի նոր կոչը աղջիկներին. «Արտաամուսնական կապից երեխաներ ունեցեք»
11:19
Կուսակցության ղեկավարի նոր կոչը աղջիկներին. «Արտաամուսնական կապից երեխաներ ունեցեք»
Կուսակցության ղեկավարի նոր կոչը աղջիկներին. «Արտաամուսնական կապից երեխաներ ունեցեք»
Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը շարունակում է կիսվել իր ազատամիտ գաղափարներով: Նորընտիր կուսակցապետը դժգոհում է, որ հայաստանցիները չեն կարողանում իրենց կյանքը լիարժեք տնօրինել. «Որովհետեւ հասարակական տարբեր դրսեւորումների ու տարբեր կարծիքների, արձագանքների առջեւ կարող են կանգնել»: Ազատ սեռական կյանքով ապրելու կողմնակից Անի Զախարյանը Aravot.am-ին պատմեց, որ հայերի մեջ սեքսի քաղց է նկատել:Կուսությունից հնարավորինս շուտ ազատվելու հայտարարություն անելուց, հետո նրան մի հայ երիտասարդ տղա է գրել` անկեղծանալով, որ սեռական ազատ կյանքով ապրելու խնդիրներ ունեն ոչ միայն հայ աղջիկները, այլեւ տղաները. «Հավատացեք , այսօր շատ հայ տղաներ չեն կարողանում օգտվել հասարակաց տներից , եւ ես չեմ հարգում այն տղաներին, որոնք օգտվում են նման կանանց ծառայություններից, որովհետեւ տղամարդը ի վերջո պետք է արժանապատվություն ունենա եւ զուգընկերուհուն արագ չփոխի: Սրա լուծումն այն է, որ յուրաքանչյուր ոք ազատ կամքի դրսեւորմամբ, երբ սեռահասունացման իր տարիքի գագաթնակետին է հասնում, հանգիստ ձեւով դրսեւորի իր կյանքը, եւ հասարակությունն էլ պատրաստ լինի ոչ թե տվյալ մարդուն նայել որպես անբարոյականի, այլ բնական երեւույթի: Դա բնական, կենսական երեւույթ է»: «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավարը ոչ մի վատ բան չի տեսնում նաեւ արտաամուսնական կապի, երեխաներ բերելու մեջ. «Փաստաթուղթը չի որոշում կամ սահմանում ընտանիքը: Շատ զագսավորված ընտանիքներ կան, որոնք գիտենք` ինչ իրավիճակում են գտնվում: Հայրը տարիներով դրսում աշխատում է, կինը այստեղ միայնակ ապրում: Ընտանիքը ինձ համար զույգերի մեջ սերն է, փոխադարձ վստահությունն է, առողջ երեխաներն են»: Նա արտաամուսնական կապի մեջ գտնվող կանանց հորդորեց սրտին մոտիկ չընդունել քննադատությունները. «Շատ նորմալ եմ նայում այն կանանց, որոնք իսկապես երեխա են ունեցել, որովհետեւ մայրանալու առաքելությունը կնոջ մեջ դրված է: Ենթադրենք երեխա են ունեցել, բայց չեն ուզում կյանքը կապել ինչ-որ տղամարդու հետ, հետո ի՞նչ»: Անի Զախարյանը արդարացնում է արտաամուսնական կապերը ու հորդորում է չքննադատել, որովհետեւ. «Հնարավոր է` այնպես ստացվի, որ կնոջ մոտ այն տղամարդը, որը իր հոգու մեջ այդ վեհ զգացմունքը կառաջացնի, շատ ուշ հանդիպի: Բայց, միաժամանակ, կնոջ մոտ կա որոշակի տարիք, երբ այդ տարիքում կարող է երեխա ունենալ: Կինը կարող է իր երեխան ունենալ, հետո որոշակի տարիքում, երբ հանդիպի տղամարդուն, ում հետ կուզենա իր անձնական կյանքը դրսեւորել, թող դրսեւորի: Մենք պետք է սերունդ տանք մեր ազգին: Ես հիմա ինձ մեղադրում եմ` պետք է գոնե երկու, երեք երեխա ունենայի, որովհետեւ այն հայրենասիրական մղումները, որ ունեմ, բավականին սերմանած կլինեի երեխաներիս մեջ»: Նրան երեխաներ ունենալուց հետ է պահել ուշ հասունանալը. «Իմ հասունացումը ուշ կատարվեց: Թեկուզ հիմա այս լուրջ հարցերի մասին խոսելուց, քաղաքական կոնտեքստից դուրս, ինձ զգում եմ 22 տարեկան աղջնակ եւ իմ մեջ չէր հասունացել մայրանալու բնազդը: Իսկ հիմա արդեն պատրաստ եմ»: Անին նաեւ անկեղծացավ` արդեն գտել է իր ապագա երեխաների հորը ու նրան ամեն օր տեսնում է, առաջիկայում էլ խոստանում է իր սխալն ուղղել եւ երեխաներ ունենալ: 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 
Լուսանկարը՝ Անի Զախարյանի ֆեյսբուքյան էջից: Հրապարակում ենք իր համաձայնությամբ 


Նյութի աղբյուրը` http://www.aravot.am/2013/09/24/389170/
Դիտումներ: 468 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0