11:32 Լքված խորդանոցում 4 օր շարունակ 5 և 7 տարեկան աղջիկների է պղծել | |
50-ամյա տղամարդը 4 օր շարունակ սեռական բնույթի հանցագործություններ է կատարել Մերձմոսկվայի երկու մանկահասակ բնակչուհիների նկատմամբ, հաղորդում է «INTERFAX»-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների վստահելի աղբյուրին: Ըստ այդ աղբյուրի, Մերձմոսկվայի Բրոնիցայի ոստիկանություն է դիմել Դենեժնիկովո ավանի մի բնակչուհի, ով հայտարարել է, որ իր 7-ամյա թոռնուհու նկատմամբ կատարվել են սեռական բնույթի բռնարարքներ: Նույն օրը՝ մի փոքր ավելի ուշ, կեսգիշերին մոտ, ոստիկանության այդ բաժին նույնանման հայտարարություն է բերել նաև մի տղամարդ: Նա բողոքել է, որ հանցագործություն է կատարվել իր 5-ամյա դստեր նկատմամբ: Մերձմոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցներն արդեն ձերբակալել են 50-ամյա, դեռևս ԽՍՀՄ-ի օրոք դատվածություն ունեցող տղամարդուն: Հարցաքննության ընթացքում նա խոստովանել է, որ ավանի ծայրամասում լքված խորդանոցում ինքը 4 օր շարունակ հանցագործություն է կատարել: ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի պետական վարչությունից հաստատել են մանկապղծության մեջ կասկածվող տղամարդու ձերբակալության մասին տեղեկատվությունը, հաղորդում է «INTERFAX»-ը: Հեղինակ: «ՓԱՍՏԻՆՖՈ» Նյութի աղբյուրը` http://pastinfo.am/hy/node/14844 | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |