18:47 Օգնենք` Նարեկ Բաղմանյանին | |
Հարգելի՛ ընկերներ, Նարեկ Բաղմանյանը 7 տարեկան է: 2013թ. մայիսին երեխայի մոտ ախտորոշվել է սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Այժմ Նարեկը գտնվում է պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Սակայն ներկայիս փուլում երեխայի բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ է онкаспар կոչվող դեղը (3750 միավոր), որը բավականին թանկարժեք է /1700-1800 ԱՄՆ դոլլար/, իսկ ընտանիքի ֆինանսական դրությունը թույլ չի տալիս ձեռք բերել այդ դեղը, որն, ի դեպ, Հայաստանում չի վաճառվում, անհրաժեշտ է Մոսկվայից պատվիրել: Մեկ սրվակը նախատեսված է երեք անգամ ներարկումներ իրականացնելու համար: Ներարկումները կատարվելու են երկու շաբաթը մեկ անգամ: Դրանից բացի անհրաժեշտ է նաև пуринетол, որը ՀՀ-ում շատ հազվադեպ հանդիպող դեղ է, և մեծամասամբ դա էլ պատվիրում են Մոսկվայից: Երեխային ֆինանսապես աջակցելու համար կարող եք փոխանցումներ կատարել ՎՏԲ-բանկի հետևյալ հաշվեհամարներին՝ 16020103306707 AMD 16020103306708 USD 16020103306709 EUR 16020103306710 RUR Ստացող՝ Սյուզաննա Մեհրաբյան Հ.Գ. Կից ներկայացնում ենք երեխայի բժշկական փաստաթղթերը և լուսանկարը՝https://www.dropbox.com/sh/74kkfngigmixnj5/qRTvJfzTVL?n=176852768
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |