MENU
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 9 » Ոսիկանության պահանջը ակցիայի մասնակիցներին
18:24
Ոսիկանության պահանջը ակցիայի մասնակիցներին

Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ այսօր ընդդիմության հավաքի ժամանակ որոշ մասնակիցներ դիմում են սադրանքների:

Հայտարարությունում ասվում է.

Ոստիկանությունը պահանջում է ակցիայի մասնակիցներին չդրդել հակաիրավական գործողությունների

«Հայաստանի ոստիկանությունն իր երեկվա հայտարարությամբ նախազգուշացրել էր այսօրվա երթի ժամանակ լիազոր մարմնի սահմանափակումները խստագույնս պահպանելու անհրաժեշտության մասին: Թեեւ հավաքի մի շարք մասնակիցներ մասամբ խախտել են երթի ուղին, դրանով իսկ թույլ տալով հակաիրավական գործողություններ:

Թեեւ հավաքների ազատության բնագավառում Հայաստանում գործող իրապես ազատական օրենքի, ինչպես նաեւ այդ օրենքի հիման վրա ձեւավորված այնպիսի պրակտիկայի, որը որեւէ կերպ չի խաթարել հավաքների ազատությունը, այսօրվա հավաքի մի շարք մասնակիցներ չեն գիտակցում նման օրենքի արժեքը եւ այն ոտնահարելու հետեւանքները, իրենց պարտքն են համարում ամեն առիթով խախտել օրենքը, դիմում են սադրանքների` փորձարկելով մեր հանրության ու ոստիկանության համբերությունը եւ օրենքի պահանջները պահպանելու նրա կամքը:

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունը խստագույնս նախազգուշացնում է նման սադրիչներին` իրավական, հատկապես նաեւ վարչական պատասխանատվության անխուսափելիության մասին եւ արձանագրում է, որ առանձին հակաիրավական արարքներ որոշ հանգամանքներում հանդուրժելու ոստիկանության լիազորությունը այլեւս հնարավոր չէ գործադրել եւ ոստիկանությունն ապահովելու է պատասխանատվության անխուսափելիությունը հակաիրավական յուրաքանչյուր գործողության համար` առանց որեւէ վերապահումների:

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունը պահանջում է հավաքի բոլոր մասնակիցներին անվերապահորեն կատարել կազմակերպիչների ցուցումները, ինչպես նաեւ չդրդել ՀՀ քաղաքացիներին հակաիրավական գործողությունների»:

Դիտումներ: 600 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0