MENU
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 9 » Ոստիկանները Քաշքշել Եւ Հրել Են «Առավոտի» Լրագրողին
17:53
Ոստիկանները Քաշքշել Եւ Հրել Են «Առավոտի» Լրագրողին

tumblr_max4dxQhuv1rd8jxqo1_1280

Բաղրամյան-26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի առջեւ հերթական միջադեպն է գրանցվել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների եւ ոստիկանների միջեւ, տուժել է նաեւ «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները նախագահական նստավայրի ճաղավանդակների մոտ կանգնած ակտիվիստներին ցանկանում էին իջեցնել ներքեւ:

«Ուզում էին իջեցնել ներքեւ, ասում էին. «Իջեք, այդտեղ մի կանգնեք, ներսում միջոցառում է» եւ այլն, ակտիվիստներն էլ չէին իջնում: Ոստիկաններն սկսեցին ուժ կիրառել, հրեցին, կեսը գետնին էր ընկնում, մարդկանց քշում էին դեպի Դեմիրճյան խաչմերուկ»,-ասաց նա, հավելելով, որ ոստիկանները քաշքշել եւ հրել են նաեւ իրեն:

«Ասում եմ` լրագրող եմ, ինձ մի հրեք, չէին նայում, որ լրագրող ես, ընկա գետնին, կոշիկիս թայը դուրս եկավ, ձեռքերս քերծվեցին, արյուն եկավ, առանձնապես լուրջ չեմ տուժել»,-ասաց Ջեբեջյանը:

Դեպքի վայր է ժամանել Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, վերջինիս ես հրել են դեպի Դեմիրճյան խաչմերուկ:



Նյութի աղբյուրը` http://armdaily.com/post/3195

Դիտումներ: 481 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0