MENU
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 22 » Ոստիկանության Երևան քաղաքի կայազորի շարային և տեխնիկական ստուգատես (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
13:42
Ոստիկանության Երևան քաղաքի կայազորի շարային և տեխնիկական ստուգատես (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Երևան քաղաքի կայազորի շարային և տեխնիկական ստուգատես (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ապրիլի 20-ին մայրաքաղաքի «Հրազդան» մարզադաշտին հարակից տարածքում անցկացվեց  ոստիկանության Երևան քաղաքի կայազորի շարային ու տեխնիկական ստուգատես:
Ստուգատեսն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Ստուգատեսի նպատակն էր ստուգել  ոստիկանության Երևան քաղաքի կայազորի ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը, ծառայողական ավտոտրանսպորտի տեխնիկական վիճակը, ինչպես նաև համազգեստի սեզոնային փոփոխությամբ պայմանավորված` ոստիկանության ծառայողների պատշաճ արտաքին տեսքը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը, վարչության հրամանատարական կազմի ուղեկցությամբ, անցավ ստորաբաժանումների շարքերով, անձամբ ստուգեց ծառայողների պատրաստվածությանը: Վարչության պետը խիստ ցուցում տվեց շուտափույթ վերացնել տեղ գտած թերությունները: 
Սուգատեսի ավարտին ստորաբաժանումներն անցան շարային երթով:



Police.am
Դիտումներ: 536 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0