MENU
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 31 » «Ռեմբոյի» դեմքերով, բայց մեծ փորերով ոստիկանները միայն կրակի վրա յուղ են լցնում
23:42
«Ռեմբոյի» դեմքերով, բայց մեծ փորերով ոստիկանները միայն կրակի վրա յուղ են լցնում

«Ռեմբոյի» դեմքերով, բայց մեծ փորերով ոստիկանները միայն կրակի վրա յուղ են լցնում

ՀՀ ոստիկանների, այս դեպքում կոնկրետ քաղաքապետարանի «թասիբը» պահող հրեշտակների գումարտակի ծառայողների այսօրվա ինքնադրսևորումը կարելի է համարել անհեռատես հրամանտարների կողմից մշակված անհիմն ագրեսիա պարունակող գործունեություն։ Ավելի պարզ՝ ոստիկանները ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց «մենթ» կամ, լավագույն դեպքում, «մլիցա» լինելը։ 

Պայքարի դուրս եկած ակտիվիստները լրատվամիջոցներին և հասարակությանը քաջ հայտնի մեր երիտասարդ հայրենակիցներն են, ովքեր ամիսներ շարունակ խանձվել ու բովվել են ոստիկանների հետ քաշքշուկներում և հասարակական շահը պահշտպանելու անշնորհակալ գործում։ Վստահաբար կարող ենք ասել, որ նրանց այսօրվա գերակա նպատակը ամենևին էլ ինչ-ինչ պաշտոնյաների պաշտոնանկությունը կամ քաղաքապետարանը գրավելը չէ, այլ քաղաքացիական պայքարին նոր շունչ ու ոգի տալը։ Ճիշտ է, ակտիվիստներն էլ չեն փայլում իրենց մարտավարությամբ, բայց որ ոստիկանները այսքանից հետո թուր ու թվանք են հանում, մի քանիսին բերման ենթարկում, գոռում ու վիրավորում, զավեշտալի է։ 
Եթե քաղաքացիները ցանկանում են մուտք գործել քաղաքապետարան, ի՞նչ խնդիր կա, բացե՛ք նրանց առջև դռները և առիթ մի տվեք քաղաքական օնանիզմի։ Ձեր «ռեմբոյի» դեմքերով, բայց մեծ փորերով ոստիկանները կրակի վրա միայն յուղ են լցնում։

Հովհաննես Եսայան

Դիտումներ: 456 | Ավելացրեց: JOURNALIST | Տեգեր: nrnak.com | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0