MENU
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 18 » Սեւան-Երեւան մայրուղում խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, կոտրել են տեսախցիկներ
13:58
Սեւան-Երեւան մայրուղում խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, կոտրել են տեսախցիկներ

4

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԳԱԼԱ-ի նկարահանող խումբը Սեւանում է, այնտեղ, որտեղից արգելում են սպանված զինվորի հարազատներին Երեւան տեղափոխել զինծառայողի դին: ԳԱԼԱ-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին արգելում են տեսանկարահանումները.«Ինձ Կենտրոնի լրագրողը փոխանցեց, որ իրենց տեսախցիկը կոտրել են եւ վերցրել:  Երկիր Մեդիա լրատվամիջոցի տեսաերիզները եւս վերցրել են: Այստեղ են Սեյրան Օհանյանը, ոստիկանության հատուկ ջոկատայիններ, ովքեր արգելում են մեզ տեսանկարահնումներ անել: Սեյրան Օհանյանը զրուցում է սպանված զինվորի հարազատների հետ: Ըստ երեւույթին փորձում են նրանց համոզել, որպեսզի հետ կանգնեն դին Կառավարության շենքի դիմաց տեղափոխելու մտադրությունից»,- հայտնում է ԳԱԼԱ-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանը:

Հարազատները ձեռքերին պահում են Լյուքս Ստեփանյանի լուսանկարը: Ի դեպ, նրանք նաեւ մեքենայից դուրս են բերել զինվորի դագաղը եւ փորձում են ոտքով շարժվել առաջ:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Այսօր առավոտյան Լյուքս Ստեփանյանի հարազատները ի նշան բողոքի իրենց սպանված որդուն որոշել են տեղափոխել Երեւան: Նրանց հետ առանձին մեքենայով նաեւ սպանված զինվորի հարազատներն են:



Նյութի աղբյուրը` http://www.galatv.am/news/view/zinvor_1805.html

Դիտումներ: 552 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0