MENU
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 18 » Սպանված զինվորի դագաղը մեքենայից հանել են ու ուզում են ոտքով Երեւան բերել
13:48
Սպանված զինվորի դագաղը մեքենայից հանել են ու ուզում են ոտքով Երեւան բերել

Սպանված զինվորի դագաղը մեքենայից հանել են ու ուզում են ոտքով Երեւան բերել

Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողները որդու դին Երեւան են բերում` Հանրապետության հրապարակ` ի նշան բողոքի։
Նրանք դագաղը հանել են, որ ոտքով բերեն, քանի որ ոստիկանության, զինվորականների, ռազմական ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս առաջ շարժվել։ 

Այս պահին վատացել է զինվորի մոր ինքնազգացողությունը, նրան բուժօգնություն են ցուցաբերում։ 

Նշենք, որ նրանց ընդառաջ են գնացել Ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Նշենք, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողները որդու դին Երեւան են բերում` Հանրապետության հրապարակ` ի նշան բողոքի: 

Լյուքս Ստեփանյանը Մարտունու Վերին գետաշեն գյուղից էր: Վերջինիս ծնողներն ու հարազատները չգիտեն որդու սպանության իրական պատճառները եւ պահանջում են լսել ճշմարտությունը: 

«Մեզ պետք է պատասխան տան, թե ինչու սպանվեց մեր որդին, այդ ինչ վիճաբանություն էր, որ հարթել հնարավոր չեղավ եւ խլեց Լյուքսի կյանքը»,- HayNews.am-ի հետ զրույցում ասաց հարազատներից մեկը: Նրանք վիրավորված են նաեւ Պաշտպանության նախարարության անտարբերությունից:

Հիշեցնենք, որ 15.05.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Դ.Խաչատրյանը ձերբակալվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

HayNews.am


Նյութի աղբյուրը` http://haynews.am/hy/1368869661
Դիտումներ: 614 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0