MENU
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 18 » Սպանված զինվորի հարազատները ջարդել զինվորական մեքենաները, որպեսզի առաջ շարժվեն
12:49
Սպանված զինվորի հարազատները ջարդել զինվորական մեքենաները, որպեսզի առաջ շարժվեն
Երեւան Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, ովքեր որդու դին տեղափոխում են Երեւան:
Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար սկսել են ջարդել նրանց մեքենաները: Արդեն հաջողվել է հաղթահարել պատնեշն ու շարունակել ճանապարհը:

Սպանված զինվորի հարազատները ջարդել զինվորական մեքենաները, որպեսզի առաջ շարժվեն
Զինվորի դին «Ֆորդ» մակնիշի մեքենայի մեջ է, որտեղ են նաեւ նրա հարազատները: Նրանց ուղեկցում են նաեւ համագյուղացիների մեքենաները:

Նշենք, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողները որդու դին Երեւան են բերում` Հանրապետության հրապարակ ի նշան բողոքի: 

Լյուքս Ստեփանյանը Մարտունու Վերին գետաշեն գյուղից էր: Վերջինիս ծնողներն ու հարազատները չգիտեն որդու սպանության իրական պատճառները եւ պահանջում են լսել ճշմարտությունը: 

«Մեզ պետք է պատասխան տան, թե ինչու սպանվեց մեր որդին, այդ ինչ վիճաբանություն էր, որ հարթել հնարավոր չեղավ եւ խլեց Լյուքսի կյանքը»,- HayNews.am-ի հետ զրույցում ասաց հարազատներից մեկը: Նրանք վիրավորված են նաեւ Պաշտպանության նախարարության անտարբերությունից:

Հիշեցնենք, որ 15.05.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Դ.Խաչատրյանը ձերբակալվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:


HayNews.am


Նյութի աղբյուրը` http://haynews.am/hy/1368867011
Դիտումներ: 527 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0