22:28 Սխալվել ենք` ընտրելով, թե ում հետ արթնանալ: | |
Սխալվել ենք` ընտրելով, թե ում հետ արթնանալ:
Մի մեծ ու ծանր սխալ ենք գործել` մտածելով, թե հերիք է միայնակ արթնանալ: Քեզ ծովեր եմ նվիրել ու ցամքած լճակ դարձել, Քեզ արևներ եմ ուղարկել ու անարև երկինք լուսնել, Քեզ սիրտս եմ տվել ու անհոգի ոճրագործ ծնվել: Սիրտս հետ պահանջելով հեռացա` հետս տանելով լուսավոր առավոտներս ու երազածանր գիշերներս: Ատելով քեզ ատեցի ինձ: Դատարկվեցի, բայց երկինք չդարձա: Երազներս թաղեցի արևազուրկ երկինքներում, անձրև տեղացի ցավերիս վրա, ու գարուն ծլեց աճյունոտ հողից: Օրերս լուսացան, հոգիս թեթևացավ, Հոգսերս մահացան, իսկ անմարմին առավոտներս սիրելի դարձան. ինքնուրույն եմ դարձել: Լավ է միայնակ արթնանալ, քան արթնանալ ու մահանալ ցանկանալ: Երևի դա է դասը կյանքի. պետք է զգալ, որ հասկանալ: Կիսամարդ, կիսերկինք, կիսարև ու կիսագարուն: Երազներս կիսվեցին` լավ ու ավելի լավ, հույսերս կիսվեցին` կլինի ու չի լինի, Սերերս կիսվեցին` եղան-անցան ու կլինեն: Դեմքս դեռ զարդարվում է ժպիտով, լուսավոր մարդիկ եմ գտնում, ում սիրում եմ, Ում տեսնելիս ժպտում եմ, օրս մի բանով լցնում եմ, Իսկ երեկոյան գալիս եմ տուն ու փլվում սևերես տանջանքներիս ճանկոտ լաբիրինթում` Ոչ առաջ, ոչ ետ, բայց տեղում մնալն էլ ցավում է, շատ է ցավում: Հիշողություններիս սուր մագիլները մխրճվում են սառած ժպիտներիս մեջ, Եվ մահանում են ժպիտներս, ծիծաղներս, ժպտուն հայացքներս, ժպտալի սպասումներս: Ու թե ճչամ, թե շշնջամ, մեկ է` լսող չի լինի, ընդունող չի լինի. կեղծ ուսերից հոգնել եմ: Իսկ առավոտյան միայնակ արթնանալիս էլ չեմ տխրում: ©Mari Love Հեղինակ` Մարի Love | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |