MENU
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 18 » Թեժ իրավիճակ է. Երևան-Մարտունի մայրուղու վրա փորձում են կանխել մահացած զինվորի տեղափոխումը Երևան
12:25
Թեժ իրավիճակ է. Երևան-Մարտունի մայրուղու վրա փորձում են կանխել մահացած զինվորի տեղափոխումը Երևան
Այս պահին Երևան-Մարտունի մայրուղու վրա` Գավառի մոտ, թեժ իրավիճակ է սպանված զինվորի, ոստիկանության և ՊՆ աշխատակիցների միջև:

Ճանապարհային ոստիկաններն ու զինվորական մեքենաները փորձում են փակել նրանց ճանապարհը, սակայն, վերջիններս նրանց հետ վիճաբանելով, փորձում են առաջ շարժվել։ 

Դեպքի վայր են սլանում բազմաթիվ ՊՆ և ՃՈ մեքենաներ, որպեսզի արգելեն զինվորի դին Երևան բերելը: 

Հիշեցնենք, որ Նոյեմբերյանի զորամասում օրերս սպանված Լյուքս Ստեփանյանի ծնողները նրան բերում են Երևան` Կառավարության շենքի դիմաց ի նշան բողոքի: 

Նշենք, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողները որդու դին Երևան են բերում` Հանրապետության հրապարակ ի նշան բողոքի: 

Լյուքս Ստեփանյանը Մարտունու Վերին գետաշեն գյուղից էր: Վերջինսի ծնողներն ու հարազատները չգիտեն որդու սպանության իրակիանա պատճառները և պահանջում են լսել ճշմարտությունը: 

«Մեզ պետք է պատասխան տան, թե ինչու սպանվեց մեր որդին, այդ ինչ վիճաբանություն էր, որ հարթել հն արավոր չեղավ և խլեց Լյուքսի կյանքը»,-HayNews.am-ի հետ զրույցում ասել է հարզատներից մեկը: Նրանք վիրավորված են նաև Պաշտպանության նախարարության անտարբերությունից:

Հիշեցնենք, որ 15.05.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Դ.Խաչատրյանը ձերբակալվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: 


Դիտումներ: 657 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0