MENU
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 22 » Տոնդ շնորհավոր, Աշխա՛ րհ
12:42
Տոնդ շնորհավոր, Աշխա՛ րհ

Աշխարհի օրն ամենամյա տոն է, որի ընթացքում շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված տարբեր միջոցառումներ են անցկացվում: Աշխարհի oրն այդպես է անվանել Ջոն Մակքոնելը՝ 1969 թ. Սան Ֆրանցիսկոյում UNESCO-ի կոնֆերանսում:


Բոլիվիայի նախաձեռնությամբ այդ օրն է հռչակվել Է 2009 թ. ապրիլի 22-ին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում: Որպես բանաձեւի համահեղինակներ են հանդես եկել ՄԱԿ-ի ավելի քան 50 անդամ պետություններ: Այսօր ավելի քան 192 երկիր ամեն տարի տոնում է այդ տոնը: 
Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի նախագահ Միգել դ'Էսկոտոն հայտարարել Է, որ բանաձեւում այս միջազգային օրվա հռչակումը Երկրի եւ իր Էկոհամակարգերի մարդկության համար կյանքի ապահովման ճանաչումն է, ինչպես նաեւ հավաստումն է այն պարտավորությունների, որոնք ընդունվել են 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի եւ զարգացման խորհրդաժողովում:

Երկիր մոլորակի օրը նշելու ավանդույթը ծնունդ Է առել ԱՄՆ-ում՝ բնապահպան ակտիվիստ Գեյլորդ Նելսոնի նախաձեռնությամբ: Երկիր մոլորակի օրն առաջին անգամ նշվել Է 1970 թ. ապրիլի 22-ին: Ավելի քան 20 միլիոն ամերիկացիներ մասնակցել են տարբեր միջոցառումների: 1990 թ. այս օրը միջազգային ակցիա է անցկացվել, որին աշխարհի 141 երկրներում 200 մլն մարդ Է մասնակցել: 
Տարբեր երկրներում այս օրը կազմակերպում են զանազան միջոցառումներ եւ ակցիաներ՝ ներառյալ խորհրդաժողովներ, ցուցահանդեսներ, խոշոր քաղաքների բանուկ փողոցներում ավտոմոբիլային երթեւեկության փակում, տարածքի մաքրում եւ ծառատունկ:



Նյութի աղբյուրը` http://emporium.am/am/news/3294-2013-04-22-08-25-25

Դիտումներ: 501 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0