MENU
Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 1 » Ընկերություն բառը յուրաքանչյուրը յուրովի է հասկանում
22:13
Ընկերություն բառը յուրաքանչյուրը յուրովի է հասկանում

Ընկերներն այն մարդիկ են, առանց որոնց կյանքն անիմաստ է: Կան մարդիկ ովքեր գրեթե համոզված են, որ իսկական ընկերներ չկան, պատճառն այն է, որ ընկերների հարցում նրանք սխալ ընտրություն են կատարել, դավաճանվել ու դրանով էլ ենթադրում են, որ նրանք ճիշտ են: Սակայն ոչ…
Ընկերները մեր կյանքում հայտնվում են ակամայից, ուղղակի պետք չէ բոլորին վստահել չափից ավելի և պատմել քո հոգու խորքում թաքնված գաղտնիքները:
Ընկերություն բառը յուրաքանչյուրը յուրովի է հասկանում: Ինձ համար ընկերությունը երևույթ է, որը հիմնված է փոխադարձ վստահության, սիրո և հարգանքի վրա: Ընկերներն այն մարդիկ են, ովքեր կգան քեզ մոտ այն ժամանակ, երբ բոլորը կհեռանան քո կյանքից: Փորձեք ընկերության հարցում կատարել ճիշտ ընտրություն, որպեսզի հետո չհիասթափվեք: 
Ժամանակի ընթացքում բոլորի դիմակներն էլ կպատռվեն և դուք կհասկանաք, թե ովքեր են ձեզ համար եղել լավագույն ընկերներ, իսկ նրանց պետք է սիրեք և վստահեք, քանզի կորցնելով նրանց դուք կկորցնեք մի մեծ աշխարհ, որը կառուցել էր նա` ձեր հոգու մի անկյունում: Եթե ընկերներն իսկական են, ապա նրանց ոչինչ չի կարող բաժանել:

Նարեկ Միրզոյան

Ջերմուկ 2014

 

Դիտումներ: 501 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0