19:09 1.5-ամյա Եղիայի կյանքը վտանգված է. նա շուտափույթ վիրահատության կարիք ունի | |
![]() 1.5-ամյա Եղիա Սարգիսի Չինանյանի կյանքը փրկելու համար նախնական 3.5 միլիոն դրամ է հարկավոր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը` Քրիստինե Արսենյանը: Եղիան գլխուղեղի հիվանդություն ունի`անոթները լայնացած, խճճված եւ խցանված են: Ցանկացած պահի փոքրիկը կարող է արյան զեղում ստանա եւ հնարավոր չլինի փրկել նրա կյանքը: Գլխուղեղում նաեւ կիստա կա: Վիրահատության համար նախնական 3.5 միլիոն դրամ գումար է անհրաժեշտ, որի հնարավորությունը փոքրիկի ծնողները չունեն: Եղիայի թե մայրը, թե հայրը գործազուրկ են, իսկ փոքրիկ քույրիկը 4 տարեկան է, ով արդեն գիտակցում է եղբոր հիվանդության մասին եւ իր աղոթքներով առողջություն խնդրում եղբոր համար: Փոքրիկի հիվանդությունը ի ծնե է: «Արդեն երկու անգամ է, ինչ շատ ուժեղ ցնցումների մեջ է ընկնում: Փոքրիկը կապտում է եւ մի կերպ հասցնում ենք հիվանդանոց: Սեպտեմբերի 30-ից հետո վերջին անգամ փետրվարի 13-ին կրկնվեցին ցնցումները: Կապտում է, աչքերը շեղվում են մի ուղղության ու սառում է: Հիվանդանոցում մի կերպ հնարավոր եղավ փրկել կյանքը»,- պատմեց մայրը: Թիվ մեկ համալսարանական հիվանդանոցը հանձն է առել իրականացնել փոքրիկի վիրահատությունը, սակայն նախնական 3.5 միլիոն դրամ է անհրաժեշտ, որ վիրահատության համար համապատասխան սարքավորում գնեն եւ բերեն Հայաստան: Ավելին` տվյալ սարքավորումը մեկանգամյա օգտագործման համար է նախատեսված: Սակայն շատ հնարավոր է, որ նոր վիրահատությունների անհրաժեշտություն էլ առաջանա: Խոսելով հիվանդության զարգացման մասին մայրը ասաց.«Բժիշկը հետեւյալ օրինակը բերեց: Ասում է, ոնց է ռումբը ժամանակի վրա ես դնում եւ սպասում, թե երբ պետք է պայթի: Մեր մոտ այդ վիճակն է: Ամեն վայրկյան կարող է արյան զեղում տալ եւ....»: Ինչպես նաեւ փոխանցեց, որ բժիշկը վիրահատության համար մինչեւ ապրիլի 4-ը ժամանակ է տվել: Չի բացառվում, որ փոքրիկին արտասահման տեղափոխելու անհրաժեշտություն առաջանա: 1.5 -ամյա Եղիա Սարգիսի Չինանյանին փրկելու համար հնարավորության սահմաններում կարող եք գումար փոխանցել Քրիստինե Արսենյանին` «Հայէկոնոմբանկի» հետեւյալ հաշվեհամարներին` AMD հաշվի համարը 163478004654 USD հաշվի համարը 163478004662 EUR հաշվի համարը 163478004670 RUR հաշվի համարը 163478004688 Հ.Գ. Փոքրիկի հիվանդության եւ բուժման ծախսերի հետ կապված բոլոր փաստաթղթերը NEWS.am-ի խմբագրության տրամադրության տակ է: Անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել: Նյութը վերցված է` http://news.am/arm/news/143756.html | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |