1.5-ամյա Եղիա Սարգիսի Չինանյանի կյանքը փրկելու համար նախնական 3.5 միլիոն դրամ է հարկավոր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը` Քրիստինե Արսենյանը: Եղիան գլխուղեղի հիվանդություն ունի`անոթները լայնացած, խճճված եւ խցանված են: Ցանկացած պահի փոքրիկը կարող է արյան զեղում ստանա եւ հնարավոր չլինի փրկել նրա կյանքը: Գլխուղեղում նաեւ կիստա կա: Վիրահատության համար նախնական 3.5 միլիոն դրամ գումար է անհրաժեշտ, որի հնարավորությունը փոքրիկի ծնողները չունեն:
...
Ավելին կարդալ »