MENU
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 04
Հատկապես գեղեցիկ է ջերմուկյան ձնառատ, փափուկ և արևոտ ձմեռը: Հարկ է նշել, որ արևոտ ու պայծառ օրերի քանակով քաղաքը նախկին միութենական առողջարանների մեջ զբաղեցնում էր առաջին տեղերից մեկը: Ձմեռային հանգստի, բուժման, մարզաձևերի համար բարենպաստ կլիմայական ու բնական պայմանների առկայությունը միշտ դեպի առողջարանային քաղաք է ձգել ձմեռային հանգստի սիրահարներին:
Ջերմուկի ճոպանուղին կառուցվել է 2007թ աշնանը ավստրիական Leitner կազմակերպության կողմից: Ճոպանուղու երկարությունը 1000 մ է: Ներքևի և վերևի հենասյուների միջև եղած բարձրության տարբերությունը 400մ է: Ամենաբարձր կետը գտնվում է 2480մ բարձրության վրա, որտեղ գործում է ռեստորան-սրճարան: ՈՒնի 2 սահուղի: Առաջինի երկարությունը 1450մ է, երկրորդինը`1550մ: Տեղերի թիվը `200: Ներքևում գործում է սահատախտակների և դահուկների վարձույթի կետ, նաև սրճարան և ավտոկայանման տարածք: 
... Ավելին կարդալ »
Դիտումների քանակը:` 983 | Ավելացման ամսաթիվը:` 04.02.2013 
 Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`