MENU
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 13 » Աբովյան քաղաքում մայրը դաժանաբար սպանել է նորածին որդուն
14:17
Աբովյան քաղաքում մայրը դաժանաբար սպանել է նորածին որդուն

Աբովյան քաղաքում մայրը դաժանաբար սպանել է նորածին որդուն

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ծննդատան հիվանդասենյակում մարտի 11-ին մայրը խեղդել է նորածին որդուն, որը լույս աշխարհ է եկել նախօրեին՝ մարտի 10-ին: Ըստ tert.am-ի՝ այս տեղեկությունը հաստատել են նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Երեխայի մայրը 27 տարեկան է։ Նա խոստովանել է հանցանքը Աբովյանի ոստիկանության բաժնում՝ ասելով, որ ի սկզբանե դեմ է եղել նրա ծննդին: Նա նկարագրել է, թե ինչպես է սպանել որդուն՝ ասելով, որ անկողնու ծածկոցով փակել է նրա բերանը, ձեռքերով սեղմել գլուխը, ապա հարվածել է պահարանին, ինչից հետո երեխան դեմքով ընկել հատակին ու ջարդուխուրդ եղել:

Երեխայի խեղդամահ արվելու կասկածներն առաջացել են , երբ հիվանդանոցի բուժաշխատակիցները մահացածի վրա նկատել են քերծվածքներ:

Ոստիկանությունից հայտնեցին, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


http://168.am/2013/03/13/194848.html

Դիտումներ: 525 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0