MENU
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 6 » Ապաքինման համար Լիլիթին միջոցներ են պետք
12:43
Ապաքինման համար Լիլիթին միջոցներ են պետք

Ապաքինման համար Լիլիթին միջոցներ են պետք

Չորսամյա Լիլիթ Պետրոսյանը այժմ բուժվում է Ֆրանսիայի Լիլլ քաղաքի կլինիկաներից մեկում: Անցյալ տարի սեպտեմբերին Լիլիթի մոտ հայտնաբերվեց երիկամի չարորակ ուռուցք: Երեխային Եվրոպայի լավագույն կլինիկաներից մեկում՝ Oscar Lambret-ում բուժելու հարցում ծնողներին օգնեց «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղով և ծանր հիվանդություններով երեխաներին օգնության բարեգործական հիմնադրամը` փոխանցելով բուժման համար անհրաժեշտ գումարի մեծ մասը: Աղջիկը մոր հետ տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ էլ մի քանի օր առաջ տեղի ունեցավ վիրահատությունը:

«Բժիշկները վախենում էին, որ չեն կարողանա ուռուցքը միանգամից հեռացնել: Բայց, փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող անցավ: Այժմ անհրաժեշտ են բուժումներ, որպեսզի հիվանդությունը չկրկնվի»,- ասում է Լիլիթի հայրը՝ 39-ամյա Կամո Պետրոսյանը: Բուժումը, նրա խոսքով, կտևի ամենաքիչը մեկ տարի: Այդ շրջանում է, որ ծնողները դրամական աջակցության կարիք կունենան, ինչպես բուժումը շարունակելու, այնպես էլ՝ Ֆրանսիայում ապրելու համար:

Անհրաժեշտ գումարը հավաքելու համար Կամո Պետրոսյանը սոցցանցում հայտարարություն է տարածել, որին արձագանքել են շատ մարդիկ: Հայրը դիմել է նաև որոշ գործարարների, որոնցից հիմանականում որևէ պատասխան չի ստացել: Նա ասում է, որ մեծ գումար չի խնդրում. մարդիկ, ովքեր, փոխանցում են 1000 դրամ կամ 1 դոլար, ավելին են անում, քան նրանք, ովքեր խուսափելով մեծ գումար փոխանցելուց՝ չեն տալիս ոչինչ:
«Բժիշկներն ասացին, որ հաջողությամբ բուժել են այս հիվանդությունը մեծահասակի մոտ, բայց որևէ երեխայի մոտ այս հիվանդությունը չի հանդիպել: Թեև կրկնվելու հավանականությունը քիչ չէ, բայց երկարատև ու ճիշտ բուժման արդյունքում կխուսափենք դրանից»,- ասում է Կ.Պետրոսյանը, ում ոգևորում է մարդկանց արձագանքն ու սրտացավ մոտեցումը:
Լիլիթը փետրվարի 11-ին կդառնա 5 տարեկան: Այժմ նա տեսազանգով միայն երկվորյակ եղբոր՝ Հայկի հետ է խոսում, ով հոր հետ Հայաստանում է մնացել: Հայրը հույս ունի հայթայթել անհրաժեշտ գումարը՝ որպես տարեդարձի նվեր դստերը:
Լիլիթի բուժման ընթացքին կարելի է հետևել ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև փոխանցում կատարել «Հայէկոնոմբանկի» հետևյալ հաշվեհամարներով՝
AMD - 163288028141USD - 163288028158EUR – 163288028166

Հաշվի պատասխանատուն Շուշանիկ Առաքելյանն է՝ Լիլիթի մայրը:

 

Դիտումներ: 501 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0