Գլխավոր էջ »
2013 » Մարտ » 20 » Այսօր առաջին անգամ աշխարհում նշվում է Երջանկության օրը. ՄԱԿ
11:20 Այսօր առաջին անգամ աշխարհում նշվում է Երջանկության օրը. ՄԱԿ |
ՄԱԿ-ը այսօր առաջին անգամ նշում է Երջանկության միջազգային օրը: Այս կապակցությամբ ՄԱԿ-ի գերագույն քարտուղար Պան Գի Մունը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ «երջանկությունը ընկած է մարդկային ցանկությունների հիմքում»: Նա միևնույն ժամանակ ցավով նշել է, որ «շատերի համար, ովքեր ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, հիմնական նյութական բարեկեցությունը դեռևս մատչելի չէ»:
Հիշեցնենք, որ մարտի 20-ը Երջանկության միջազգային օր էր հռչակվել ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի կողմից՝ 2012 թվականի հուլիսի 12-ին:
HayNews.am
|
Դիտումներ: 439 |
Ավելացրեց: JOURNALIST
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|