MENU
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 6 » Բնապահպան Եղիա Ներսեսյանը բերման է ենթարկվել
12:36
Բնապահպան Եղիա Ներսեսյանը բերման է ենթարկվել












«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամԵղիա Ներսեսյանին քիչ առաջ բերման են ենթարկել Ոստիկանություն` որպես վկա «Խոսրովի անտառ» արգելոցում կատարված որսագողության գործով: Բնապահպան Մարիամ Սուխուդյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն` դատական նիստը տեղի կունենա այսօր` ժամը 12:00-ին, Վեդի քաղաքում:

Հիշեցնենք, որ 2012թ. սեպտեմբերին բնապահպան ակտիվիստները որսագողության դեպք էին արձանագրել Խոսրովի արգելոցում: Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքը հասարակական լայն հնչեղություն էր ստացել: Սեպտեմբերի 29-ին որսագողության դեպքը Ոստիկանությունը բացահայտել էր: Վերջինիս հաղորդմամբ` որսագողը 1983թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ, ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից Նորիկ Սարգսյանն է: Նրա կացարանից առգրավվել էին զենք-զինամթերք և այլ իրեղեն ապացույցներ:

Ավելի ուշ «Խոսրովի արգելոց» նախաձեռնությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ Նորայր Սարգսյանը և նրա ընտանիքի անդամները հերքում են, թե Նորայրը որևէ առնչություն ունի կատարված որսագողության հետ:

http://civilnet.am/2013/02/06/%D5%A2%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%BA%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%B2%D5%AB%D5%A1-%D5%B6%D5%A5%D6%80%D5%BD%D5%A5%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A2%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A7-%D5%A5%D5%B6/

Դիտումներ: 499 | Ավելացրեց: JOURNALIST | Տեգեր: http://civilnet.am/2013/02/06/%D5%A | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0