Ջերմուկում իսկական ձմեռ է: Այս տարվա ձյան առատ տեղումների շնորհիվ է որ Ջերմուկ առողջարանային քաղաք են այցելում զբոսաշրջիկներ երկրագնդի տարբեր հատվածներից ինչպես նաև Հայաստանի մարզերից: Ջերմուկը ձմռանը յուրօրինակ գեղեցկություն է ստանում ձյան առատ տեղումների շնորիվ:
Լեռնադահուկային սպորտի սիրահարների առաջ իր հյուրընկալ դռներն է բացում Ջերմուկի ճոպանուղին, որը կառուցվել է 2007թ աշնանը ավստրիական Leitner կազմակերպության կողմից: Ճոպանուղու երկարությունը 1000 մ է: Ներքևի և վերևի հենասյուների միջև եղած բարձրության տարբերությունը 400մ է: Տեղերի թիվը `200: Ամենաբարձր կետը գտնվում է 2480մ բարձրության վրա, որտեղ գործում է ռեստորան-սրճարան: ՈՒնի 2 սահուղի: Առաջինի երկարությունը 1450մ է, երկրորդինը`1550մ:Ներքևում գործում է սահատախտակների և դահուկների վարձույթի կետ, նաև սրճարան և ավտոկայանման տարածք:
ՀԵՂԻՆԱԿ` ՆԱՐԵԿ ՄԻՐԶՈՅԱՆ
ՋԵՐՄՈՒԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ