14:10 Գարնանային արձակուրդը երկարաձգվում է | |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր արձակել է հետևյալ հրամանը: «ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ և ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի պահանջներով' ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝ Սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես, գրիպով հիվանդացության տարածման միտումները հաշվի առնելով (հիմք՝ ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանի' 22.03.2013թ. N ԴԴ/03.2/3193-13 գրությունը)՝ հանրակրթական հիմնական և նախնական ու միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը երկարաձգել մինչև ս/թ մարտի 31-ը: Մինչև ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը՝ դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով: Հ.Գ. Խնդրում եմ տարածել»: http://lurer.com/?p=86738&l=am Կից նյութեր: պատկեր 1 | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |