MENU
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 6 » «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի հասարակական լսումներն անցկացվեցին օրենքի խախտումով
12:02
«Գնդեվանք» ՓՀԷԿ-ի հասարակական լսումներն անցկացվեցին օրենքի խախտումով

Public Hearings of Gndevanq SHP Conducted with Violation of Laws

ԷկոԼուր

Փետրվարի 5-ին առաջին անգամ «ԷկոԼուր»-ը ուղիղ հեռարձակում ապահովեց Ջերմուկում անցկացվող «Գնդեվանք» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի հասարակական լսումների վայրից: Չնայած տեխնիկական խոտաններին` պարզ դարձավ, որ նախագծում առկա են մի շարք թերություններ, որոնց մասին բարձրաձայնում էին հասարակայնության ներկայացուցիչները` «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գաստյանը, Ջերմուկի բնակիչ Մակեդոն Ալեքսանյանը, «ԷկոԼուր»-ի փորձագետ Լեւոն Գալստյանը եւ Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ  Կարինե Մովսիսյանը: Ինչպես Ջերմուկից «ԷկոԼուր»-ին հեռախոսով հայտնեց Լեւոն Գալստյանը, ոչ «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի, ոչ էլ Ջերմուկի քաղաքապետարանի ներկայացուցիչները չեն ներկայացել հասարակական լսումներին: Ներկաների հարցերին պատասխանում էր ՓՀԷԿ-ը նախագծող ընկերության («Մարա եւ դուստրեր» ՍՊԸ) ներկայացուցիչը` ոմն Մեժլումյան, ում խոսքերով` ինքը լիազորված է եղել ընկերության անունից խոսել: Ոչ մի արձանագրություն չի կազմվել:  Լեւոն Գալստյանի կարծիքով լսումներն օրինական չէին, քանի որ խախտվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը: «Ընկերությունը նախագիծը Բնապահպանության նախարարության փորձաքննությանն է ներկայացրել նոյեմբերի 11-ին: Անցել է 2 ամիս, մինչդեռ լսումները պետք է կազմակերպվեին փաստաթղթերի հանձնումից 22 օր անց: Ինչպես հիշում եք, ընկերության մեղքուվ երկու անգամ լսումները չեն իրականացվել, հիմա սա ես համարում եմ ընկերության կողմից օրենքի խախտում:  Իսկ բնապահպանության նախարարությունը, հաշվի առնելով օրենքի պահանջը, պետք է պարզապես հետ վերադարձներ նախագիծը»,- ասաց Լեւոն Գալստյանը:

http://www.ecolur.org/hy/news/water/public-hearings-of-gndevanq-shp-conducted-with-violation-of-laws/4544/
Դիտումներ: 498 | Ավելացրեց: JOURNALIST | Տեգեր: http://www.ecolur.org/hy/news/water | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0