MENU
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 1 » Հայրիկյանի վրա կրակողին սպառնում է մինչև անգամ ցմահ ազատազրկում
13:23
Հայրիկյանի վրա կրակողին սպառնում է մինչև անգամ ցմահ ազատազրկում
Հայրիկյանի վրա կրակողին սպառնում է մինչև անգամ ցմահ ազատազրկումՈստիկանությունը հաղորդագրությունը ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի վերաբերյալ.

Հունվարի 31-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում կրակել են Պարույր Հայրիկյանի վրա:

Պարզվել է, որ հունվարի 31-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք:

Պ. Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ):

Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ:
Նշանակվել են համալիր փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտանաբերելու ուղղությամբ:

Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:


ՆՅՈՒԹԸ ՎԵՐՑՎԱԽ Է ` http://7or.am/am/news/view/46516/

Դիտումներ: 507 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0